Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 407.00+1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62189.65-0.80 TOPIX - 3972.98+0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 23211.81+0.51 SSEC - 3697.52+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
26/10/2026  CBA:  USD - 360.88-0.26 GBP - 481.77-1.22
26/10/2026  CBA:  EURO - 404.11-0.22
26/10/2026  CBA:  GOLD - 46565-439 SILVER - 625.38-22.92
ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆՆԵՐԸ
05/04/2013 15:17
Կիսվել

ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆ ՀԱՆՁՆՎԵԼ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՄԱՍԻՍԻ ՀԱՄԱԼԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆՆԵՐԸ

Պաշտոնապես բացվել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը: Բացման արարողությանը մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին: 

Նշենք, որ սոցիալական պաշտպանության համակարգի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ճանապարհը: ՀՀ կառավարության հավաստմամբ՝ այն կնպաստի նոր որակի ծառայությունների տրամադրմանը, հաճախորդի սոցիալական վիճակի վրա ներազդելու սկզբունքորեն նոր մեթոդների և մեխանիզմների կիրառմանը` հիմքում դնելով իրավիճակի ամբողջական վերլուծության արդյունքում բացահայտված հաճախորդի կարիքը: 

Այդ նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ 2012թ. հաստատվել է ՀՀ-ում ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ ներդնելու ծրագիրը, որի իրականացման համար նախատեսվում է ստեղծել 54-56 համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններ:

Համակարգը ներդնելու համար փորձնական ծրագիր է իրականացվում Արարատի մարզում: Դրա շրջանակներում արդեն իսկ գործարկվել է Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը, որտեղ ևս այցելել է վարչապետ Սարգսյանը՝ ծանոթացել կենտրոնի աշխատանքներին, այտեղ այցելող բնակիչների խնդիրներին:  

Իրականացվել է նաև Արարատի մարզի վերոնշյալ կենտրոնների սոցիալական աշխատողների վերապատրաստում:
Մինչև ընթացիկ տարվա մայիսի 20-ը համալիր սոցիալական ծառայությունների տարածքային 16 կենտրոնների վերանորոգման, վերազինման աշխատանքներն ավարտվելուց հետո, դրանք ևս կընդգրկվեն վերոնշյալ փորձնական ծրագրում: Իսկ այդ կենտրոնների շուրջ 350 աշխատողների վերապատրաստման դասընթացները կսկսվեն ապրիլի 8-ից:  

Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման արդյունքում կձևավորվի մեկ միասնական պետական մարմին, որը կիրականացնի բոլոր տիպի կենսաթոշակների, նպաստների նշանակման և վճարման աշխատանքները, իսկ սոցիալական այլ ծառայությունների մատուցման և սոցիալական աշխատանքի հետ կապված աշխատանքները կիրականացնեն համայնքային սոցիալական մարմինները` համայնքային սոցիալական աշխատողների միջոցով:

26/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.88
-0.26
Եվրո (EUR)
404.11
-0.22
Ռուբլի (RUR)
4.4762
-0.0106
Լարի (GEL)
139.06
-0.05
46565
-439
Արծաթ
625.38
-22.92