Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
Ռուսաստանում թանկացել են Ամանորի սեղանին դրվող հիմնական մթերքները
17/10/2024 14:20
Կիսվել

Ռուսաստանում թանկացել են Ամանորի սեղանին դրվող հիմնական մթերքները

Ռուսաստանում Ամանորի սեղանի համար նախատեսված ապրանքների արժեքը տարվա ընթացքում աճել է 1.43%-ով՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին կազմելով 11.74 հազար ռուբլի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռուսպրոդսոյուզ» ասոցիացիայից։

Ինչպես պարզաբանել են ասոցիացիայից, ցանկում են կարմիր ձկնկիթը, ձուկը, եփած, կիսապխտած, հումապխտած երշիկը, պանիրը, մայոնեզը, խնձորը, բանանը, նարինջը և շամպայնը

Այսպես, ընթացիկ տարվա հոկտեմբերին Ռուսաստանում կարմիր ձկնկիթի արժեքը նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ նվազել է 3.8%-ով՝ հասնելով 1 կգ համար 6030 ռուբլու, իսկ կարմիր ձկան գներն աճել են 7%-ով և կազմել 1161 ռուբլի՝ 1 կգ դիմաց։ Նաև տարվա ընթացքում շամպայնի արժեքն աճել է 8.8%-ով և կազմել 503.6 ռուբլի՝ 1լ դիմաց։

Ասոցիացիայի տվյալներով՝ կիսաապխտած և եփած-ապխտած երշիկի գներն այս ժամանակահատվածում աճել են 7.5%-ով՝ 1 կգ-ի դիմաց մինչև 669.9 ռուբլի, խաշած երշիկինը՝ 8.1%-ով՝ մինչև 538.2 ռուբլի, հումապխտած երշիկնըի՝ 9.5%-ով՝, մինչև 1 280.5 ռուբլի։

Բացի այդ, պանրի ինքնարժեքը մեկ տարվա ընթացքում աճել է 8.1%-ով՝ 1 կգ-ի համար մինչև 822.4 ռուբլի, մայոնեզինը` 3.86%, խնձորինը` 18.8%, բանանի գինը՝ 3.5%-ով։ Նարնջի արժեքը տարվա ընթացքում նվազել է 12.15%-ով և կազմել 159.8 ռուբլի 1 կգ դիմաց։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26