ՃԱՊՈՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆԿՈՒՄԸ ԴԱԴԱՐԵԼ Է
Արտահանման ծավալի աճի, գործընկեր երկրներում տնտեսական կայունության հաստատման, ինչպես նաև սպառողների և բիզնեսի շրջանակներում տրամադրության բարձրացման ընդհանուր համատեքստում Ճապոնիայի տնտեսության անկումը դադարել է, և այժմ նկատվում են աճի միտումներ: Նման դիտարկում է ներկայացրել Ճապոնիայի կենտրոնական բանկը: Ինչպես նշվում է հրապարակված հաշվետվության մեջ՝ երկրի տնտեսության կայունացմանը նպաստել և առավել դրական ազդեցություն են թողել, մասնավորապես, բիզնեսի կողմից իրականացվող ներդրումների աճն ու ներքին պահանջարկի ակտիվացումը: