Բիզնես

USD BUY - 363.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.50+0.00 EUR SELL - 425.00+0.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
iPhone-ն ամեն տարի պակաս շահավետ ներդրում է դառնում. վերլուծաբաններ
17/10/2024 15:54
Կիսվել

iPhone-ն ամեն տարի պակաս շահավետ ներդրում է դառնում. վերլուծաբաններ

Apple-ի սմարթֆոնները վերկար ժամանակ եղել են ամենաշահութաբեր բջջային սարքերը, երբ խոսքը վերաբերում է օգտագործված սարքերին կամ վերավաճառքին: Ամերիկյան SellCell ընկերությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ iPhone-ները սկսել են շատ ավելի արագ արժեզրկվել, քան նախկինում։ Միևնույն ժամանակ, Samsung սարքերը ցույց են տալիս հակառակ պատկերը։

Ըստ SellCell-ի գնահատականների՝ նոր iPhone 16-ն իր թողարկման առաջին երկու շաբաթվա ընթացքում 8%-ով ավելի արագ է էժանանում, քան iPhone 15-ը անցյալ տարի։ Վաճառքի մեկնարկից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում iPhone 16 շարքը կորցրել է իր արժեքի 41․2%-ը, մինչդեռ նախորդ տարվա մոդելները նույն ժամանակահատվածում գրանցել են 33․2% անկում։

IDram

SellCell-ի վերլուծաբանները նշում են, որ սկսած iPhone 12-ից, Apple-ի նախորդ սերնդի սմարթֆոնների համեմատ վաճառքի մեկնարկից հետո սկսվել է տարեկան գնի 5% նվազում։ Եվ չնայած Apple-ի սարքերը դեռ պահպանում են իրենց գինը ավելի լավ, քան անալոգների մեծ մասը, յուրաքանչյուր նոր սերունդ արժեզրկվում է ավելի արագ, քան նախորդը: Վերլուծաբանների կարծիքով՝ iPhone-ի արժեքի անկումը կարող է զգալիորեն ազդել սպառողների որոշումների վրա՝ նոր սմարթֆոն ընտրելիս։

Զեկույցում նշվում է նաև, որ Samsung Galaxy S23-ը կորցրել է իր գնի 61․1%-ը 12 ամսվա ընթացքում, ինչը նկատելի բարելավում է նախորդ մոդելի 66․7% կորստի համեմատ նույն ժամանակահատվածում: Ներկայիս Galaxy S24-ը ցույց է տալիս գների ավելի դանդաղ անկում: Եթե ​​ներկայիս միտումը շարունակվի, ապա առաջիկա տարիներին Samsung-ի և Apple-ի սարքերը կարող են հավասարվել գնման առավելությունների առումով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32