Սոցիալական

USD BUY - 381.00+0.50 USD SELL - 383.00-0.50
EUR BUY - 441.50-1.00 EUR SELL - 447.00-1.00
OIL:  BRENT - 62.38+3.55 WTI - 58.10+3.29
COMEX:  GOLD - 4449.70+0.01 SILVER - 74.72-3.14
COMEX:  PLATINUM - 2236.40-1.58
LME:  ALUMINIUM - 2952.00-0.29 COPPER - 12222.00+0.49
LME:  NICKEL - 15814.00+0.18 TIN - 40743.00-4.84
LME:  LEAD - 2005.50+0.55 ZINC - 3088.50-0.06
FOREX:  USD/JPY - 157.19+0.32 EUR/GBP - 1.1658-0.19
FOREX:  EUR/USD - 1.1658-0.19 GBP/USD - 1.3435-0.19
STOCKS RUS:  RTSI - 1094.80-0.97
STOCKS US: DOW JONES - 49266.11+0.55 NASDAQ - 23480.02-0.44
STOCKS US: S&P 500 - 6921.46+0.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 51939.89+1.61 TOPIX - 3514.11+0.85
STOCKS CHINA:  HANG SENG - 26231.79+0.32 SSEC - 4120.43+0.92
STOCKS EUR:  FTSE100 - 10044.69-0.04 CAC40 - 8243.47+0.12
STOCKS EUR:  DAX - 25127.46+0.02
09/01/2026  CBA:  USD - 381.21-0.18 GBP - 511.13-1.73
09/01/2026  CBA:  EURO - 443.92-1.51
09/01/2026  CBA:  GOLD - 54287-132 SILVER - 921.73-46.78
«Իմ Ամերիա, իմ Հայաստան» Ամերիաբանկի նոր նախագիծը
17/10/2024 16:50
Կիսվել

«Իմ Ամերիա, իմ Հայաստան» Ամերիաբանկի նոր նախագիծը

Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և նախագծի շրջանակում իրականացվող երեք արշավները՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա»։ Նախագծի և արշավների նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության իրականացման շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Երևանում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ու Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրին արշավների նպատակներն ու մասնակցության մանրամասները։

 «Իմ Ամերիա, իմ Հայաստան». ԿՍՊ ուղղության ընտրություն

Ամերիաբանկը հրավիրում է բոլորին միանալ «Իմ Ամերիա, իմ Հայաստան» արշավին ու այս անգամ միասին ընտրել այն ոլորտները, որոնց ուղղվելու է Ամերիաբանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ) ու բարեգործական ծրագրերի բյուջեից 100 մլն ՀՀ դրամը։

Քվեարկության ուղղությունները 8-ն են՝ երեխաների առողջություն, կրթություն, կայուն զարգացում, ՓՄՁ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գիտություն, մշակույթ և սպորտ։ Քվեարկությունն անցկացվելու է հոկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Նշենք, որ այս բոլոր ուղղություններով Ամերիան առ այսօր իրականցրել է ավելի քան 2,7 մլրդ ՀՀ դրամի բարեգործական և ԿՍՊ նախագծեր:

2․ «Իմ Ամերիա, իմ տուն» գովազդային մեծ վիճակախաղ

Մինչև տարեվերջ Ամերիան կազմակերպում է մեծ վիճակախաղ, որով ընդգծում է Հայաստանում ապրելու և այստեղ հիմնավոր հաստատվելու կարևորությունը` Բանկի գործող և նոր հաճախորդների հնարավորություն ընձեռելով շահել բնակարան Երևանի նորակառույցներից մեկում։  Մեծ խաղարկությանը մասնակցելու համար հաճախորդները կարող են կուտակել պրոմո կոդեր մինչև դեկտեմբերի 31-ը։

Պրոմո կոդ ստանալու տարբերակները բազմազան են՝ բացել հաշիվ Ամերիաբանկում,  պատվիրել քարտ, մուտք գործել MyAmeria, կատարել գործարքներ MyAmeria-ով, վճարել MyPay-ով, կատարել գործարքներ MyInvest-ով և հրավիրել ընկերներին` դառնալու Ամերիաբանկի հաճախորդ, օնլայն հարթակներով ստանալ հիփոթեք և ավտովարկ, ինչպես նաև բացել հաշիվ Ամերիա Բիզնես հարթակով:

Որքան շատ պրոմո կոդեր ստանան հաճախորդները, այնքան կմեծանա նրանց՝ տուն շահելու հավանականությունը:

3․ «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթ ուսանողների համար

Այս նախագծի շրջանակում իրականացվող երրորդ արշավի նպատակն է բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին. Ամերիաբանկը և VISA-ն հայտարարում են մրցույթ Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար, որի շրջանակում բացահայտված լավագույն երիտասարդները հնարավորություն կունենան ստանալու երեք մրցանակ:

  • 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. երկրորդ ուսումնական կիսամյակի ընթացքում:
  • 10 լավագույնները կստանան հնարավորություն աշխարհի լավագույն բուհերից մեկում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցելու հնարավորություն
  • «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով

Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 2024-2025 ուս. տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում.

  1. կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ է լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ ամենաբարձր ՄՈԳ-ը (առնվազն 65%);
  2. Նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ աշխարհի լավագույն բուհերից մեկի ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/:

Նախագծերի գնահատումն իրականացնելու է անկախ ժյուրին, որի կազմում կլինեն Ամերիաբանկի ներկայացուցիչներ, VISA-ի ներկայացուցիչը և անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից:

«Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացվող բոլոր երեք  մանրամասները և մասնակցության պայմանները ներկայացված են ameriabank.am կայքում:

Միջոցառման շրջանակում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն    Արտակ Հանեսյանը նաև ամփոփ ներկայացրեց Բանկի գործունեության վերաբերյալ մի քանի  ցուցանիշ։ Մասնավորապես՝

  1. Գործունեության ամբողջ ընթացքում Ամերիաբանկը միջազգային հեղինակավոր ամսագրերի կողմից ստացել է ավելի քան 100 մրցանակ, որոնցից 30-ը` Հայաստանի լավագույն բանկ անվանակարգում: Այս տարի արդեն Բանկը ստացել է 10 մրցանակ, որոնցից երկուսը Euromoney և Global Finance ամսագրերի կողմից` դարձյալ որպես Հայաստանի լավագույն բանկ:
  2. Միջազգային ֆինանսական կազմակերպություններից Բանկը ներգրավել և Հայաստանի տնտեսության զարգացմանն է ուղղել ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։
  3. Ամերիաբանկի կողմից ՀՀ ՓՄՁ ոլորտի զարգացմանն է ուղղվել ավելի քան 500 մլրդ ՀՀ դրամի ֆինանսավորում։
  4. 10-րդ տարին անընդմեջ Ամերիաբանկն առաջատարն է վարկային պորտֆելի մեծությամբ՝ ավելի քան 1,13 տրիլիոն ՀՀ դրամ (30․2024 դրությամբ)։
  5. Վերջին 5 տարիներին Ամերիաբանկը եղել է ամենախոշոր հարկատու բանկը Հայաստանում. պետբյուջե է վճարվել շուրջ 58 մլրդ ՀՀ դրամի հարկ։

«Անչափ ուրախ ենք, որ յուրաքանչյուր ձեռքբերում, որ գրանցում ենք մենք, իր արձագանքն է գտնում Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մեր երկրում ապրող քաղաքացիների և բիզնեսի կյանքում»,- իր խոսքում նշեց Արտակ Հանեսյանը։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

09/01/2026
դրամ
Դոլար (USD)
381.21
-0.18
Եվրո (EUR)
443.92
-1.51
Ռուբլի (RUR)
4.8108
+0.0666
Լարի (GEL)
141.5
-0.08
54287
-132
Արծաթ
921.73
-46.78