ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ ՀՀ ԲԱՆԿԵՐԸ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԵՆ 34 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԵՎ 105 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ
Մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում՝ մարտի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 34.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 105.4 մլն ԱՄՆ դոլար:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ նախորդ շաբաթվա համեմատ բանկերը գրանցել են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալների աճ, ընդ որում՝ ԱՄՆ դոլարով վարկավորման ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ:
Նշենք, որ նախորդ շաբաթ՝ մարտի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել էր 32.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 44.7 մլն ԱՄՆ դոլար: