Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Ռուսաստան
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հոկտեմբերի 22-24-ը կմասնակցի ԲՐԻԿՍ-ի երկրների գագաթնաժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով նախագահ Սի Ծինփինը Ռուսաստանի Կազան քաղաքում ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին կայցելի հոկտեմբերի 22-ից 24-ը», – նշվում է հաղորդագրության մեջ։Ներկայում ԲՐԻԿՍ-ի կազմի մեջ են մտնում Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Իրանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան և Եթովպիան: