
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ՀՀ երկրորդ նախագահ Ռբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահը կմասնակցի Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը: Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը կկայանա վաղը՝ ապրիլի 9-ին, Մարզահամերգային համալիրում:
Դեռևս հայտնի չէ, արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրված է, թե ոչ, և եթե հրավիրված է, արդյոք ընդունելու է հրավերը: