AVON-Ը ԿԴԱԴԱՐԵՑՆԻ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՇԱՐՔ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Մինչև 2016 թվականը կոսմետիկա արտադրող ամերիկյան Avon Products Inc. ընկերությունը մտադիր է ծախսերի տնտեսման ծրագրի շրջանակներում կրճատել 400 աշխատատեղ: Ծախսերի տնտեսման ծրագրի արդյունքում ընկերությունը նախատեսում է խնայել շուրջ 400 մլն ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ Avon ընկերությունը մտադիր է նաև վերկազմավորել կամ դադարեցնել իր գործունեությունը վերջին ժամանակահատվածում ոչ այնքան դրական զարգացում ապահովող շուկաներում: Սպասվում է, մասնավորապես, որ Avon-ը դուրս կգա Իռլանդիայի շուկայից:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս Avon-ը իրականացրել է աշխատատեղերի կրճատման ծրագիր և դուրս եկել Վիետնամի ու Հարավային Կորեայի շուկաներից: