
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՀԱՐՑԵՐԻՆ
Ապրիլի 9-ին Երևանում իր աշխատանքն է մեկնարկել ԱՊՀ մասնակից երկրների երկաթուղային վարչությունների փոխադրումների տնտեսությունների ղեկավարների ցանցային խորհրդակցությունը, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել մի շարք բարդ տեխնիկական և կազմակերպչական հարցեր, գնացքների չվացուցակները, ինչպես նաև մշակել համակարգված գործողություններ և դիրքորոշումներ՝ գործունեության տարբեր բնագավառներում: Բացի այդ, խորհրդակցության մասնակիցները քննարկելու են հարագործակցության զարգացումը՝ մի շարք երկրների երկաթուղիներում անցնող բարեփոխումների լույսի ներքո:
Երևանում անցնող խորհրդակցությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Լիտվայի, Լատվիայի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի և Էստոնիայի ներկայացուցիչները:
Նիստը կավարտվի ապրիլի 10-ին: