Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50+0.00
EUR BUY - 425.00-1.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 96.90+2.65 WTI - 94.71+3.51
COMEX:  GOLD - 4489.10-0.04 SILVER - 75.31+0.40
COMEX:  PLATINUM - 1936.60-0.70
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.86+0.10 EUR/GBP - 1.1627-0.05
FOREX:  EUR/USD - 1.1627-0.05 GBP/USD - 1.3462+0.04
STOCKS RUS:  RTSI - 1137.66+0.55
STOCKS US: DOW JONES - 51307.79+0.45 NASDAQ - 27093.90+0.03
STOCKS US: S&P 500 - 7609.78+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10373.51+0.33 CAC40 - 8209.09+0.77
STOCKS EUR:  DAX - 25124.17+0.48
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների աշխարհում առաջին ինտելեկտուալ արտադրական բազայի շինարարությունը
30/10/2024 13:02
Կիսվել

Չինաստանում սկսվել է թռչող մեքենաների աշխարհում առաջին ինտելեկտուալ արտադրական բազայի շինարարությունը

Չինաստանի հարավում գտնվող Գուանդուն նահանգի վարչական կենտրոն Գուանչժոուում հոկտեմբերի 27-ին սկսվել է աշխարհում առաջին խելացի թռչող մեքենաների արտադրության բազայի կառուցումը։

Արտադրական բազան, որը կառուցվում է XPENG-ի թռչող ավտոմեքենաների արտադրության դուստր ձեռնարկություն XPENG AEROHT ընկերության պատվերով, կդառնա թռչող ավտոմեքենաների զանգվածային արտադրության աշխարհի առաջին գործարանը:

XPENG AEROHT ընկերության տվյալներով, 180 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող այս գործարանի կառուցման առաջին փուլի նախագիծը նախատեսված է «Ցամաքային ավիակիր» մոդելի թռչող ավտոմեքենայի օդային մոդուլի արտադրության համար: Ապագա նախագծի արտադրական հզորությունը կկազմի տարեկան 10 հազար միավոր:

XPENG AEROHT ընկերության հիմնադիր Չժաո Դելիի խոսքերով, այս տարվա սեպտեմբերին «Ցամաքային ավիակիր» մոդելը կատարել է իր առաջին թռիչքը, և այս մոդելի նախնական վաճառքը կսկսվի ընթացիկ տարվա վերջին:

IDram

Գուանչժոուն չինական այն քաղաքներից է, որոնք ձգտում են ինտեգրվել ցածր բարձրությունների զարգացող տնտեսությանը: Պաշտոնական տվյալների համաձայն, ներկայումս Հուանպու քաղաքային շրջանում կա ավելի քան 50 ձեռնարկություն, որոնք գործում են այս ոլորտում, ներառյալ մշակումը, արտադրությունը և կիրառումը:

Պեկինի գործողությունների ծրագրի համաձայն, ակնկալվում է, որ մինչև 2027 թվականը չինական մայրաքաղաքում կգործի ցածր բարձրության տնտեսության ոլորտի առնվազն 5 հազար ձեռնարկություն: Պեկինը նաև մտադիր է ընդլայնել ցածր բարձրությունների թռիչքների սցենարները, այդ թվում՝ օդային փրկարարական աշխատանքների և օդային էքսպրես առաքման ոլորտներում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14