ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 10/04/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 10-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.46 դրամով և կազմել 418.31 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.79 դրամով և կազմել 547.78 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 13.52 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.33 դրամով և կազմել 640.93 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինն աճել է 6.97 դրամով և կազմել 21212.40 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.68 դրամով և կազմել 366.48 դրամ: Պլատինի գինն աճել է 111.83 դրամով և կազմել 20738.32 դրամ: