Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից
31/10/2024 17:21
Կիսվել

Evocabank-ը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար BSTDB-ից

Ֆինանսական միջոցները կուղղվեն Հայաստանում ՓՄՁ-ներին՝ զարգացման, ընդլայնման, մրցակցության ամրապնդման և առևտրային հնարավորությունների խթանման համար։

Evocabank-ը սկսել է նոր համագործակցություն The Black Sea Trade and Development Bank (BSTDB)-ի հետ, ըստ որի՝ Բանկը կներգրավի 10 մլն ԱՄՆ դոլար վարկային միջոցներ, որից 9 մլն ԱՄՆ դոլարը կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) ֆինանսավորմանը, իսկ 1 մլն ԱՄՆ դոլարը՝ առևտրային գործունեությունների ֆինանսավորմանը։

Ներգրավված վարկային միջոցներով Evocabank-ը կաջակցի տեղական ՓՄՁ-ներին՝ ստեղծելով հնարավորություններ՝ իրականացնելու իրենց ներդրումային ծրագրերը, ընդլայնվելու դեպի նոր, միջազգային շուկաներ, ամրապնդելու մրցունակությունը և հաստատելու տարածաշրջանում ավելի ամուր տնտեսական կապեր։

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «Ուրախ ենք հայտարարել BSTDB-ի հետ մեր նոր համագործակցության մասին, որի նպատակն է խթանել Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) ոլորտի զարգացումը։ 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելով Evocabank-ին՝ BSTDB-ն այս համագործակցությունը դարձնում է կարևոր նշաձող: Դրանից 9 միլիոն ԱՄՆ դոլարը հատկացվելու է ՓՄՁ-ների զարգացմանը, իսկ 1 միլիոն ԱՄՆ դոլարը՝ առևտրային գործառնությունների ֆինանսավորմանը: Այս նախաձեռնությունը նպատակաուղղված է լուծելու Հայաստանում ՓՄՁ-ների առջև դրված մարտահրավերները՝ ապահովելով նրանց աճի ու նորարարության համար անհրաժեշտ կապիտալով: Աջակցելով Սևծովյան տարածաշրջանում առևտրով զբաղվող ձեռնարկություններին` մենք ոչ միայն մեծացնում ենք նրանց գործառնական կարողությունները, այլ նաև ստեղծում ավելի ամուր և մրցունակ բիզնես միջավայր: Evocabank-ում մենք պարտավորվում ենք օգտագործել այս միջոցները՝ օգնելու տեղական ՓՄՁ-ներին իրականացնել իրենց ներդրումային նպատակները, ընդլայնվել դեպի նոր շուկաներ և ուժեղացնել իրենց մրցունակությունն ու արտահանման ներուժը»:

BSTDB-ի նախագահ դոկտոր Սերհատ Կյոկսալը նշեց. «ՓՄՁ ոլորտի զարգացմանն աջակցելը BSTDB հիմնական ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր բոլոր անդամ երկրներում: Փոքր և միջին ձեռնարկությունները ցանկացած տնտեսության ողնաշարն են, և Հայաստանում նրանք վճռորոշ դեր են խաղում աճի, նորարարության և զբաղվածության խթանման գործում: Մեր տրամադրած միջոցները կօգնեն այս բիզնեսներին բարելավելու իրենց գործունեությունը և դառնալու ավելի ճկուն՝ ի վերջո նպաստելով երկրի տնտեսության ընդհանուր զարգացմանն ու կայուն աճին»:

1990 թվականին հիմնադրված Evocabank-ը Հայաստանում առաջին գրանցված առևտրային բանկն է, որը բանկային շուկայում ունի ավելի քան 34 տարվա փորձ: Գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։ Evocabank-ն իր ցանցի միջոցով Երևանում և մարզերում մատուցում է ներառական ֆինանսական ծառայություններ ֆիզիկական անձանց, ՓՄՁ-ներին և ավելի խոշոր բիզնեսներին: Բանկի նպատակն է մատուցել ֆինանսական ծառայություններ նորագույն տեխնոլոգիաների լայնածավալ կիրառմամբ արագ, պարզ և հարմար եղանակով՝ գործելով mobile-first ձևաչափով: Կենտրոնացած լինելով թվային նորարար մոտեցման վրա՝ Evocabank-ը Հայաստանի ամենաարագ զարգացող բանկերից է: Բանկն արժանացել է մի շարք միջազգային մրցանակների, այդ թվում՝ «Հայաստանի լավագույն ՓՄՁ բանկ» և «Հայաստանի լավագույն թվային բանկ» մրցանակներին՝ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից: Կայք՝ www.evoca.am

BSTDB-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է՝ հիմնադրված Ալբանիայի, Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Ռուսաստանի և այլ երկրների կողմից: BSTDB-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, սեփական կապիտալ և երաշխիքներ իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածներում՝ բիզնես նախագծերի և առևտրի ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3․45 մլրդ եվրո: Կայք՝ www.bstdb.org

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85