Այլ Լուրեր

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Երևանում և Գյումրիում տեղի ունեցավ «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը
31/10/2024 19:47
Կիսվել

Երևանում և Գյումրիում տեղի ունեցավ «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը

Ս․թ․ հոկտեմբերի 18-19 Երևանում և 20-ին Գյումրիում տեղի ունեցավ «Նախադպրոցական երեխային ընդառաջ» 4-րդ համաժողովը, որը կազմակերպել էին «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների աջակցման ասոցիացիա» ՀԿ-ն, «Ուսուցիչների ուսումնափորձարարական համայնք» հարթակը «Աստեր» կրթական կենտրոնի և Եվրասիա միջազգային համալսարանի աջակցությամբ, ինչպես նաև «Ինդիգամի», «Լուսե տնակ» և «Ալվինկա» զարգացման կենտրոնների օժանդակությամբ։

Համաժողովը, որի նպատակն էր նպաստել Հայաստանում նախադպրոցական կրթության որակի բարձրացմանը, լավագույն մասնագիտական փորձի փոխանակմանը, ոլորտում առկա խնդիրների բարձրաձայնմանը, աննախադեպ էր այս տարի իր մասնակցայնությամբ և ընդգրկմամբ․ ավելի քան 280 մասնակից, այդ թվում շուրջ 80-ը համայնքային և պետական ՆՈՒՀ-երից, շուրջ 50-ը ՀՀ  տարբեր մարզերից, որ ներկայացնում էին  և՛ պետական, և՛ մասնավոր ոլորտները, շուրջ 40 խոսնակներ, որոնց թվում էին նաև արտերկրից ժամանած մասնագետներ, ներկայացրեցին արդի կրթական մեթոդաբանություններ, հոգեբանական մոտեցումներ։ Երեք օրերի ընթացքում Հայաստանի մասնավոր և պետական ՆՈՒՀ-երի  հոգեբաններ, լոգոպեդներ, դաստիարակներ և տնօրեններ մասնակցեցին տարբեր մասնագետների կողմից անցկացվող ավելի քան 40 վարպետության դասերի և դասախոսությունների:

Միջոցառման կարևորագույն մասերից մեկը հանդիսացավ նաև պետության, հասարակական, օրենսդրական և մասնավոր ոլորտի 7 ներկայացուցիչների մասնակցությամբ պանելային քննարկումը, որի ընթացքում անդրադարձ կատարվեց նախադպրոցական տարիքի երեխաներին վերաբերող խնդիրներին և դրանց հնարավոր լուծումներին:

Ինչպես փաստեց ՄՆՀԱ նախագահ Նելլի Խաչատրյանը․ «Համաժողովը կարևոր հարթակ էր փորձի փոխանակման, նոր գիտելիքների և հմտությունների զարգացման համար՝ նպաստելով պետական և մասնավոր ոլորտների միջև համագործակցության ամրապնդմանը և լուրջ խթան այս կարևորագույն կրթական օղակի լավարկման համար»:

Համաժողովի ընթացքում ներկայացվեց նաև հայկական մանկապարտեզների ստեղծման և կայացման պատմությունը․ մասնակիցները տեղեկացան, որ առաջին ժողովրդական հայկական բարեգործական մանկապարտեզը բացվել է Գայանե Բաբայանի կողմից Թիֆլիսում 1882թ մարտի 14-ին, իսկ Հայաստանում առաջին մանկապարտեզը հիմնադրվել է Գայանե Մատակյան-Հովհաննիսյանի կողմից՝ 1882 թ. նոյեմբերի 14-ին։ Համաժողովի ընթացքում ներկայացված պատմական տվյալների հիման վրա առաջարկ եղավ նշել նոյեմբերի 14-ը որպես «Մանկապարտեզի օր» կամ «Դաստիարակի օր»: Այս ամսաթիվը պատմական կարևոր նշանակություն ունի, քանի որ հենց այդ օրը 1882 թվականին Գայանե Մատակյան-Հովհաննիսյանը բացեց Հայաստանում առաջին մանկապարտեզը։ Օրվա պաշտոնական ճանաչումը կդառնա ոլորտի աշխատակիցների աշխատանքի հանդեպ գնահատանքի խորհրդանիշ և կնպաստի հանրային հետաքրքրության մեծացմանը՝ դեպի վաղ մանկության կրթության հիմնարար դերն ու արժեքը։

Համաժողովի փակումը տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդաց տան դահլիճում Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հայ երաժիշտների ստեղծագործությունների հիանալի կատարմամբ։

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85