ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԿՐԿԻՆ ԿՍՏԱՆՁՆԻ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն արդեն երկու շաբաթ է, ինչ նիստեր է անցկացնում մի խումբ յուրային հանրապետականների հետ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթն՝ ընդգծելով, որ Տիգրան Սարգսյանը մեծ վստահություն ունի, որ կրկին նշանակվելու է ՀՀ վարչապետ, և անհրաժեշտություն է զգում ՀՀԿ-ականների հետ «թրեյնինգներ» անցկացնել, որպեսզի իր նշանակումից հետո ներկայացվելիք կառավարության ծրագրի քննադատությանը ՀՀԿ-ականները հակադարձեն փաստարկներով:
Թերթը տեղեկացնում է, որ «կուսակցական սեմինարներն» անցկացվում են շաբաթ օրերին: