ԱՅՍՈՒՀԵՏ ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԿՆՇՎԻ ՆԱԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆԸ
Ծխախոտի արտադրության, շուկայահանման, վաճառքի իրավական հիմքերը Եվրամիության չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով գործադիրը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` հիմք ընդունելով ոլորտի կանոնակարգման նոր օրենսդրության պահանջները, որոնք համահունչ են ԱՏԽ (Առևտրի տեխնիկական խոչընդոտներ) դրույթներին և դրանց մոտարկմանը Եվրամիության օրենսդրությանը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը սահմանել է ՀՀ ներմուծվող և ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի տուփի վրա առավելագույն մանրածախ գնի մակնշման պահանջը։