ԲԱԳՐԱՏԱՇԵՆ-ՍԱԴԱԽԼՈ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑԱԿԵՏԵՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է
Այսօրվա իր նիստում ՀՀ կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ` Եվրամիության Սահմանների համալիր կառավարման առաջնային նախաձեռնությամբ նախատեսվող Հայաստանի և Վրաստանի միջև Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետերի համար սարքավորումների և ենթակառուցվածքների ծրագրով 434.5 հազար եվրոյին համարժեք դրամի չափով ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով։
Իրականացվող ծրագրի արժեքը 4.3 մլն եվրո է, որի 83.3 տոկոսը տրամադրում է ԵՄ-ն, 16.7 տոկոսը պետք է համաֆինանսավորվեն Հայաստանը և Վրաստանը։