2024թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում ցեմենտի արտադրությունը նվազել է 12%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 775.6 հազար տոննա ցեմենտ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալը նվազել է 12%-ով։
Միևնույն ժամանակ, շինարարական շաղախների արտադրությունն աճել է 22․6%-ով և կազմել 114,314.9 տոննա։ Ապրանքային բետոնի արտադրության ծավալն նվազել է 3․7%-ով և կազմել է 1,663,047.6 մ3։ Գիպսի արտադրությունը նվազել է մոտ 23%-ով՝ կազմելով 21,354.5 տոննա։
Կրի արտադրությունը նվազել է 14․7%-ով և կազմել 25,387.3 տոննա։ Ավազի արտադրությունն աճել է 39․6%-ով՝ կազմելով 5,524.0 հազար տոննա, իսկ տուֆի արտադրությունն աճել է 35․4%-ով և կազմել 74,630.8 տոննա։