Ֆինանսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ 88% Է
12/04/2013 14:51
Կիսվել

ԱՊՊԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎՆԱՍԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ 88% Է

2013 թվականի փետրվար ամսվա վերջի դրությամբ Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր է ունեցել 365 հազար 720 ավտոտրանսպորտային միջոց: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ՝ 5800-ով:

Փետրվար ամսվա ընթացքում ԱՊՊԱ-ի ուղղությամբ բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1,19 մլրդ ՀՀ դրամ: Հունվար ամսվա համեմատ ցուցանիշն աճել է 243 մլն ՀՀ դրամով կամ մոտ 20%-ով: Միևնույն ժամանակ, փետրվար ամսվա կտրվածքով հատուցման միջին չափը կազմել է 207 հազար 680 ՀՀ դրամ:

Համակարգի վնասաբերության ցուցանիշը փետրվար ամսվա դրությամբ կազմում է 91%, իսկ առանց Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոյի՝ միայն  Բյուրոյի անդամ ապահովագրական ընկերությունների կտրվածքով, կազմում է 88%:

Այս տարբերությունը պայմանավորված է Բյուրոյի հիմնական գործառույթով, որը չի իրականացնում դասական ապահովագրություն, այսինքն ապահովագրավճարների չի հավաքագրում, և այդպիսով ամբողջությամբ «վնասաբեր է»:

Նշենք նաև, որ վնասաբերության ցուցանիշը ցույց է տալիս տրված փոխհատուցումների բաժինը հավաքագրված ապահովագրական ընդհանուր վճարների հանրագումարում:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6