
Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրել է ֆինանսական կայունությանն ու համակարգի դիմադրողականության բարձրացմանն ուղղված ջանքերը
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը մասնակցել է «Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» բանկային ֆորումին:
Կենտրոնական բանկի նախագահը վստահություն հայտնեց, որ Հայաստանի, Վրաստանի և եվրոպական բանկային կառույցների միջև համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հաջողությամբ դիմագրավել արագ փոփոխվող միջավայրի մարտահրավերներին և ապահովել մեր հանրությունների զարգացումն ու բարեկեցությունը: