
Armenian Card-ն ու UnionPay International-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
Armenian Card-ը և չինական UnionPay International-ը Շանհայում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ բազմակողմանի համագործակցության մասին։ UnionPay International-ի հետ Շանհայում կայացած հանդիպման ընթացքում Armenian Card-ի Վարչության նախագահ, գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը նշեց. «Այս համագործակցությունը շատ կարևոր քայլ է։ Այն ստեղծում է մեծ հեռանկարային հնարավորություններ ՀՀ վճարահաշվարկային շուկայի զարգացման համար»։
«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: