ԵՄ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 26 ՄԼՆ ՄԱՐԴ
Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն՝ 2013 թվականի փետրվար ամսվա վերջի դրությամբ Եվրամիության անդամ երկրներում գործազուրկների թիվը հասել է 26,3 մլն-ի: 2008 թվականի տվյալների համեմատ՝ ցուցանիշն աճել է 10,2 մլն-ով:
Ըստ ներկայացված տվյալների՝ ԵՄ անդամ երկրներում գործազուրկ է երիտասարդների 23,5%-ը:
Նշենք, որ Հունաստանում և Իսպանիայում երիտասարդների շրջանում գործազրկության մակարդակը կազմում է, համապատասխանաբար, 58,4% և 55,7%: