2024թ․-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում հանքային ջրերի արտադրությունը աճել է 6․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 41,510.1 հազար լիտր հանքային ջուր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները աճել են 6․4%-ով։
Միևնույն ժամանակ, բնական ջրերի արտադրությունն աճել է 24․3%-ով և կազմել 55,493.1 հազար լիտր։ Ոչ ալկոհոլային այլ խմիչքների արտադրությունն աճել է 6.3%-ով և կազմել 111,264.6 հազար լիտր, իսկ մրգահյութերի և բանջարահյութերի արտադրությունն աճել է 14%-ով՝ կազմելով 13,990.5 հազար լիտր։