ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը
ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը նվազեցրել է հիմնական տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ մինչև 4.5-4.75%: Այս մասին ասվում է ամերիկյան կարգավորիչի տարածած հաղորդագրության մեջ:
Ամերիկյան կարգավորիչը նշել է, որ ԱՄՆ-ում տնտեսական ակտիվությունը շարունակում է կայուն տեմպերով աճել: Տարեսկզբից բարելավվել են նաև աշխատաշուկայի պայմանները, իսկ գործազրկության մակարդակն աճել է, բայց մնում է ցածր: Գնաճը մոտեցել է թիրախային 2%-ին, սակայն մնում է որոշակիորեն բարձր մակարդակի վրա:
Հանձնաժողովի բոլոր անդամները կողմ են քվեարկել դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշում կայացնելուն: Նշվում է, որ Fed-ը պատրաստ է վերանայել դրամավարկային քաղաքականության ուղղությունը, եթե ռիսկեր առաջանան: Կարգավորող մարմինն իր գնահատականներում հաշվի կառնի տեղեկատվության լայն շրջանակ՝ ներառյալ տվյալներ աշխատաշուկայի վիճակի, գնաճային ճնշումների և գնաճային սպասումների, ինչպես նաև ֆինանսական և միջազգային իրադարձությունների վերաբերյալ: