Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում
08/11/2024 17:08
Կիսվել

Ֆասթեքսի ներկայացուցիչները կրթական նախաձեռնություններով են հանդես եկել Վենետիկի Կա՛ Ֆոսկարի համալսարանում

Օրերս  Վենետիկի հնագույն պալատ հանդիսացող Կա՛ Ֆոսկարի համալսարանում տեղի է ունեցել դասընթաց, որի գլխավոր բանախոսն էր Ֆասթեքսի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Վարդան Խաչատրյանը: Դասը, որը վարում էր Բանասիրական գիտությունների դոկտոր, Վենետիկի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, մեծ հաջողություն է ունեցել ուսանողներին տալով լայն պատկերացումներ բլոկչեյն տեխնոլոգիայի և Web3-ի զարգացող ոլորտի մասին:

Իր՝ «NFT-ների և մշակութային ժառանգության պահպանումը թվային դարաշրջանում» թեմայով ելույթի ընթացքում Խաչատրյանն ուսանողներին հաղորդակից է դարձրել ոլորտում ունեցած իր մեծ փորձին՝ անդրադառնալով բլոկչեյն տեխնոլոգիայի ընձեռած հնարավորություններին և տարբեր ոլորտների վրա դրա հեղափոխական ազդեցությանը։ Նա ներկայացրել է Web3-ի փոխակերպող ներուժը՝ ընդգծելով այս առաջընթացը հասկանալու և ընդունելու կարևորությունը:

«Ֆասթեքսը, որպես Web3 ընկերությունների խումբ, ունի իր ուրույն ազդեցությունն արվեստի ոլորտում, հատկապես ԱԿՆ նախագծով», –  հայտարարել է Խաչատրյանը։ «Ֆասթեքսի միջոցով մենք համագործակցում ենք համալսարանների հետ, այդ թվում Կա՛ Ֆոսկարի համալսարանի հետ, որպեսզի ուսանողներին նաև հասանելի դարձնենք Web3-ը, տեխնոլոգիաները, և թե դրանք ինչպես կարող են ազդեցություն ունենալ արվեստի և այլ հումանիտար ոլորտների վրա»:

Դասընթացի մոդերատոր պրոֆեսոր Հարությունյանը բարձր է գնահատել նախաձեռնությունը՝ ընդգծելով ոլորտի առաջատարների և ակադեմիական շրջանակների միջև նման փոխգործակցության կարևորությունը․ «Վենետիկի համալսարանը շատ է կարևորում հանրային ներգրավվածության շրջանակում իրականացնել ավանդական դասընթացներին զուգահեռ սեմինարներ, հանդիպումներ: Եվ մեր այսօրվա միջոցառումը Ֆասթեքս ընկերության ներկայացուցիչների հետ գալիս է լրացնելու այդ շրջանակում տեղի ունեցող միջոցառումների շարքը: Շատ կարևորում ենք մեր համագործակցությունը Ֆասթեքս ընկերության հետ», – նկատել է նա:

Կա՛ Ֆոսկարի համալսարանի շրջանավարտ և Ֆասթեքսի Մարքեթինգի բովանդակության նախագծերի համակարգող Նարե Հարությունյանն ուսանողներին պատմել է իր անցած ուղու մասին՝ ոգեշնչելով նրանց հումանիտար գիտելիքները լավագույն ձևով կիրառել այս արագ փոփոխվող թվային աշխարհում:

Այդ համագործակցության շրջանակում օրեր առաջ Վենետիկի Ջուզեպպե Պարինի ավագ դպրոցի աշակերտները բացառիկ հնարավորություն էին ունեցել այցելելու Վենետիկի AKNEYE ֆիջիթալ սփեյս և զրուցելու նկարչուհի Մարգարիտա Զախարովայի հետ: Աշակերտները նաև նկարել են Ակնուլունքի վրա, որը հետագայում որպես հատուկ նվեր տրվել է դպրոցին։

Fastex-ը՝ իր AKNEYE նախագծով, խթանում է շարունակական կրթական գործակցությունը: Հաշվի առնելով Վենետիկում ընթացող Բիենալեն՝ նման նախաձեռնություններն ավելի մեծ նշանակություն ունեն, քանի որ միավորում են տեխնոլոգիան ու գեղարվեստական կրթությունը և բարձրացնում են ոլորտների վերաբերյալ իրազեկվածությունը երիտասարդների շրջանում:

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT–ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։ Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12