Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«Կարաս»-ը վերաբրենդավորվել է և ներկայանում է նոր կոնցեպտով
12/11/2024 17:13
Կիսվել

«Կարաս»-ը վերաբրենդավորվել է և ներկայանում է նոր կոնցեպտով

20 տարվա հագեցած գործունեությունից հետո «Կարաս»-ը վերաբրենդավորվում է՝ արդիականացնելով իր շուկայական դերն ու նշանակությունը: Վարաբրենդավորված «Կարաս»-ն այժմ ներկայանում է նոր կոնցեպտով՝ նոր մենյուով, նոր միջավայրով և նոր տարբերանշանով:

Ավանդույթի և նորարարության ներդաշնակ համադրությամբ տարբերանշանը մշակվել է «Braind» ընկերության հետ համատեղ, իսկ ինտերիեր դիզայնի մասով աշխատանքերն իրականացրել է «Archangel» ընկերությունը:

Առայժմ վերաբրենդավորվել են Արցախի 2/9, Հրաչյա Քոչար 20/1, Սեբաստիա 52/1, Բաշինջաղյան 188/5 հասցեների մասնաճյուղերը, մնացածներում վերաբրենդավորման աշխատանքները շարունակվում են:

«Կարծում եմ՝ խորհրդանշական է, որ վերաբրենդավորումը սկսվում է Արցախի փողոցում գտնվող մասնաճյուղով: Իսկ ընդհանուր առմամբ՝ «Կարաս»-ն իր գործունեության ընթացքում մի շարք ազգանվեր նախաձեռնություններ է իրականացրել և դրանք, ինչ խոսք, շարունակական են լինելու», – ասում է ընկերության համահիմնադիր Տիգրան Յուզբաշյանը:

«Կարաս»-ը տարիներ շարունակ շեշտադրում է իր գործունեության սոցիալական բաղադրիչը: «Սահմանն իմ հոգում», «Նվիրիր կյանք», «Նվիրենք մանուկներին Ամանոր» և մի շարք այլ ծրագրերով բազմիցս հանդես եկած «Կարաս»-ը նաև տարիներ շարունակ ներառված է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:

Վերաբրենդավորմամբ կվերանայվի ցանցի կոնցեպտը, բայց կորպորատիվ պատասխանատվության բաղադրիչն ու խելամիտ գնային քաղաքականությունը կպահպանվեն:

«Մեր ներկայությունը շուկայում մեզ պարբերաբար թելադրել է քայլեր, որոնք պետք են ժամանակին համընթաց քայլելու համար: Այժմ նոր թելադրանք կա, որը մեզնից պահանջում է ավելին, ինչը մենք պատրաստ ենք ներդնել», – «Կարաս»-ի համահիմնադիր Աշոտ Հարությունյանի խոսքով՝ ցանցն առավել ժամանակակից դարձնելն այլևս ժամանակի թելադրանք էր:

Փոփոխվել է նաև տարբերանշանը: Այսուհետ Հայաստանում գործող 13 մասնաճյուղերն ու ԱՄՆ-ի 2 մասնաճյուղերը հեշտորեն կարելի է գտնել կարասի ու հասցեական տեղորոշման նշանի կարմիր համադրությամբ: Այնպես որ, «Կարաս»-ը գտնելն ավելի հեշտ է դարձել, սպասարկման որակն՝ ավելի բարելավված, իսկ խոհանոցը…ինքներդ կփորձեք:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2