ՖՐԱՆՍԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ԿՐՃԱՏԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Ֆրանսիայի 2014 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է հարկային բեռի բարձրացում և միաժամանակ պետական ծախսերի կրճատում: Սպասվում է, որ հարկերի բարձրացման արդյունքում հաջորդ տարի երկրի բյուջեի մուտքերը կավելանան շուրջ 6 մլրդ եվրոյով:
Ֆրանսիայում ակնկալում են, որ 2014 թվականի բյուջեն կօգնի կրճատել պետական պարտքը, որն այժմ կազմում է երկրի ՀՆԱ-ի 90%-ը, ինչպես նաև կնպաստի, որպեսզի երկրի բյուջեի պակասուրդը հասնի «ցանկալի» ՀՆԱ-ի 3%-ին:
Նշենք, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար Ֆրանսիայի Կենտրոնական բանկը կանխատեսել է Ֆրանսիայի տնտեսության 0,1% աճ:
Ֆրանսիայի ֆինանսների նախարարության կանխատեսմամբ՝ 2013 թվականին երկրի ՀՆԱ-ն կաճի 0,1%-ով, 2014 թվականին՝ 1,2%-ով, իսկ 2015 թվականին ՝ 2%-ով: