Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
17/04/2013 11:50
Կիսվել

ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) փորձագետները պատրաստել են «ԵՄ-ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության և պրակտիկայի վերլուծություն» զեկույցը, որն ուսումնասիրում է, թե որքանով է միգրացիայի վերաբերյալ Հայաստանի օրենսդրությունը համապատասխանում ԵՄ օրենսդրությանը: Մասնավորապես, ուսումնասիրելով միգրացիայի հետ կապված օրենսդրական և ինստիտուցիոնալ պրակտիկաները՝ վերլուծությունը պարզել է, թե որքանով է Հայաստանի իրավական և ինստիտուցիոնալ դաշտը համապատասխանում ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրին, ինչպես նաև ԵՄ-Հայաստան Շարժունակության համագործակցության համաձայնագրի, ԵՄ-Հայաստան վիզաների տրամադրման դյուրացման և ԵՄ-Հայաստան հետընդունման  համաձայնագրի պահանջներին:

Սույն վերլուծությունը բաղկացած է 17 գլխից, որոնցից յուրաքանչյուրը ուսումնասիրում է միգրացիայի կամ ապաստանի հետ կապված բազմազան թեմաներ:  Թեմաները ներառում են միգրացիայի ամբողջ ցիկլը՝ սկսած մուտքից (ներառյալ ճանապարհորդական փաստաթղթեր, վիզաներ), կացություն (աշխատանք, ուսումնառություն, ընտանեկան միգրացիա) մինչև ելք, վերադարձ, հետընդունում (ռեադմիսիա) և արտաքսում:

Անդրադարձ է կատարվում նաև անկանոն միգրացիային և մարդկանց թրաֆիքինգին, ինչպես նաև ինտեգրմանը, անհատական տվյալների պաշտպանությանը և հավաքագրմանը:

Վերլուծությունը կատարվել է միգրանտների իրավունքների և խտրականության բացառման պրիզմայով: Յուրաքանչյուր բնագավառի համար ներկայացված է ԵՄ իրավական դաշտը, այնուհետև Հայաստանի համապատասխան իրավական դաշտը: Բացթողումների վերլուծությունը կատարվել է երկու մակարդակով՝ Հայաստանի օրենդրության և դրա գործնականում կիրառության հարցում նախանշված բացթողումները և Հայաստանի օրենսդրության և ԵՄ Կանոնագրքի միջև նախանշված բացթղումենրը: 150 հստակ առաջարկություններ են արվել բացթողումների լրացման համար:Այս  ուսումնասիրությունը տեխնիկական աջակցություն է «2012-2016 ՀՀ-ում Միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի  գործողությունների ծրագրի» համար:

Ակնկալվում է, որ «ԵՄ–ում ընդունված չափանիշներին համապատասխանելիության տեսանկյունից ՀՀ միգրացիոն օրենսդրության և պրակտիկայի վերլուծությունը» կծառայի որպես ճանապարհային քարտեզ՝ ազգային կանոնակարգերն ու ընթացակարգերն եվրոպական չափանիշներին ներդաշնակեցման գործում:

Ուսումնասիրությունը կատարվել է «Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի և Միգրացիայի միջազգային կազմակերպության զարգացման հիմնադրամի կողմից  և իրականացվում է ՄՄԿ-ի և ՄԶՄԿ-ի կողմից:

Ծրագրի նպատակներից մեկն էր ԵՄ Կանոնագրքին՝ միգրացիայի կառավարման վերաբերյալ օրենսդրության հնարավոր մոտարկման մասով իրազեկվածության բարձրացումը:

«Հայաստանում աշխատանքային միգրացիայի գիտավերլուծական կառավարման հզորացում» ծրագրի ընդհանուր բյուջեն 2450000 եվրո է, որից 1950000-ը տրամադրել է ԵՄ-ը:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2