
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՆՈՐԻՑ ՂԵԿԱՎԱՐԻ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ գործադիր մարմնի կազմում էական փոփոխություններ չեն սպասվում: Որոշ պաշտոնյաներ, այնուամենայնիվ, կազատվեն աշխատանքից: Կառավարության կազմը լքողների շարքում շրջանառվում է Էդուարդ Նալբանդյանի անունը:
Չի բացառվում, որ ՀՀ արտգործնախարարի պաշտոնում նշանակվի ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
Նշվում է, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմը հնարավոր է նորից ղեկավարի Կարեն Կարապետյանը` Սամվել Կարապետյանի եղբայրը: