![ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է](https://b24.am/pub/uploads/2013/04/1269625250_161572_image_large_338122935.jpg)
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՆՎԱԶԵԼ Է
Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 5%-ով և կազմել է 2,144 մլրդ ԱՄՆ դոլար: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու եռամսյակում ապրանքների արտահանումն ավելացել է 5%-ով և կազմել 565 մլն դոլար, իսկ ներմուծումը կազմել է 1,579 մլրդ դոլար՝ կրճատվելով շուրջ 8%-ով:
Արդյունքում, արտաքին առևտրի բացասական սալդոն կազմել է շուրջ 1,013 մլրդ դոլար: