
ՆՈՐ MERCEDES-BENZ C-CLASS-Ի ԱՐՏԱՔԻՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է
Համացանց են թափանցել նոր Mercedes-Benz C-Class-ի նկարները: Նշենք, որ նոր մոդելի ցուցադրումը նախատեսված է 2014թ. հունվարին:
Նկարներից երևում է, որ հին մոդելի համեմատ կա մի քանի տարբերություն: Նոր C-Class-ի հետին լուսարձակները ավելի շատ նմանվել են A-դասի «Մերսեդես»-ի, իսկ դիմացի լուսարձակները՝ E-Class-ի լուսարձակներին:
Նկարները կատարվել են մեքենայի փորձարկման ժամանակ:
Մեքենայի տեխնիկական տվյալների մասին տեղեկություն չկա: Պարզ է միայն այն, որ մեքենան կունենա 4 և 6 մխոցանի բենզինային շարժիչ: Սպասվում է, որ այն կարտադրվի նաև դիզելային տարբերակով: