Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում
21/11/2024 17:21
Կիսվել

Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում

Ծառերից և ամուր բուսականությունից զրկված թեք լանջերը կլիմայական փոփոխության հետևանքով կարող են սողանքների պատճառ դառնալ: Տարիներ առաջ, Լոռու մարզի՝ լեռնային լանդշաֆտ ունեցող որոշ հատվածներում զգացել են բնության անկանխատեսելիության հետևանքները: Դրանցից մեկն էլ Լեռնաջուր համայնքն է, որի բարձրադիր լեռներից մեկի լանջին, ուշ աշնանը անտառ է ստեղծվում: Ընդամենը 11% անտառածածկույթ ունեցող Հայաստանում, դա կարևոր է՝ սողանքների և անապատացման դեմ պայքարում:

Viva-ն գործունեության սկզբից բնապահպանական տարբեր ծրագրեր է իրականացրել: Իսկ երեք տարի առաջ սկսել է համագործակցել «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպության հետ: Գործընկերության հիմքում կարևոր նպատակներ են. ամրապնդել «կանաչ մտածողության» շուրջ համախմբվելու գիտակցությունը, ընդլայնել Հայաստանի անտառային ծածկույթը՝ այսպիսով կանխարգելելով սողանքներն ու անապատացումը, նպաստել ջրային ռեսուրսների պահպանմանն ու համայնքներում՝ բնակչության զբաղվածությանը:

Լոռու մարզի երեք համայնքում զգալի աշխատանք է կատարվել: 2022 թվականին, Viva-ի անվանական անտառը ստեղծվեց Ջրաշեն համայնքի տարածքում, որին կամավորագրվեցին Viva-ի աշխատակիցները, հաջորդող տարիներին անտառտնկումներն իրականացվեցին սողանքներից չերաշխավորված երկու համայնքում՝ Ուրասարում և Լեռնաջուրում։ Բոլոր վայրերում օգտագործվել է տեղի բնակչության աշխատուժը: Ընդհանուր առմամբ տնկվել է շուրջ 38 000 ծառ:

«Մեր նպատակը անտառ ստեղծելն է: Անտառը համակարգ է, որը կարգավորող և բազմաթիվ բնական աղետները կանխող գործառույթներ է իրականացնում: Սողանքներն ամեն տարի չեն լինում, բայց երբ լինում են, հսկայական վնասներ են բերում: Նույն Ուրասարում, որտեղ անցյալ տարի էինք տնկել, դարձյալ սողանքների հետքերը կան: Անտառը, որը ստեղծում ենք Viva-ի հետ, դառնալու է հենց այդ կանխարգելիչ միջավայրը, էկոհամակարգը և տարածքը պաշտպանելու է մեծ ու փոքր բնական աղետներից: Մեզ համար խիստ կարևոր է այս համագործակցությունը ոչ միայն այն պատճառով, որ Viva-ն բնապահպանական, պատասխանատու մոտեցումը տարածում է իր աշխատակիցների, հաճախորդների և բնակչության շրջանում, այլ որովհետև՝ երկարաժամկետ համագործակցությունը մեզ թույլ է տալիս նաև պլանավորել մեր աշխատանքը երկարաժամկետ կտրվածքով»,- ասել է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ փոխտնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը:

Տարածքների ընտրության հարցում հաշվի են առնվում տեղանքի խոնավությունը, դիրքը, ծառերի կպչողունակությունը և անտառ դառնալու հնարավորությունները: Լեռնաջուրում այս աշնանը «Իմ անտառ Հայաստանն» աշխատել է 100 հա տարածքի վրա: Ընտրվել են փակ և բաց արմատային համակարգով տնկիներ. վայրի տանձ, խնձոր, կաղնի և այլ ծառատեսակներ: Որպես աշխատուժ՝ համայնքներից հավաքագրվել է 100 աշխատակից:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88