ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքը` ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում է գնումների գործընթացի կազմակերպմանը։
Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ` այս որոշմամբ կառավարությունն ընդառաջել է բազմաթիվ ՊՈԱԿ-ների և գերատեսչությունների, մասնավորապես, թատրոնների ղեկավարներին, ովքեր թերի էին համարում գնումների ընթացակարգերը, որոնցով իրենք դժվարանում էին գնում կատարել, որովհետև մրցույթների անցկացումը ժամանակի անհարկի վատնում էր։
Այս որոշմամբ՝ նշված հաստատություններին թույլ է տրվել մինչև մեկ միլիոն դրամ արժողությամբ ապրանք ձեռք բերելու ժամանակ կատարել ուղղակի գնումներ` առանց մրցույթ անցկացնելու։