ՉԻՆԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է «ԳՐԱՎԵԼ» ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
2013 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 29,91 մլրդ ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 1,44%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության` միայն մարտին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների հոսքը տարեկան կտրվածքով աճել է 5,65%-ով և կազմել 12,42 մլրդ ԱՄՆ դոլար:
Հատկանշական է, որ Չինաստան հոսող օտարերկրյա կապիտալի ընդհանուր ծավալում գերակշռում են ճապոնական և եվրոպական ներդրումները:
Օտարերկրյա ներդրողների համար շարունակում են առավել գրավիչ մնալ Չինաստանի ծառայությունների և արտադրության ոլորտները:
Նշենք, որ 2012 թվականին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումների ընդհանուր ծավալը նվազել էր 7%-ով և կազմել 111,72 մլրդ ԱՄՆ դոլար: