Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
19/04/2013 12:42
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ»-Ն ԱՄՓՈՓԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2013 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 648,6 հազ. տոննա բեռ, ինչը 6,1%-ով գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Հաշվետու եռամսյակում արտահանման հաղորդակցությունում ընկերության բեռնափոխադրումների ծավալը  կազմել է 95,3 հազար տոննա` 1,8%-ով նվազելով անցյալ տարվա ցուցանիշի համեմատ:  Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 229,0 հազար տոննա բեռ՝ 1,7%-ով նվազելով 2012 թվականի հունվար-մարտի հետ համեմատ:  Տեղական հաղորդակցությունում բեռնափոխադրումների ծավալը կազմել է 324,3 հազար տոննա՝ գերազանցելով անցյալ տարվա շեմը 15,3%-ով: Միևնույն ժամանակ, 12,7%-ով աճել է միջին օրական բեռնումը երկաթուղում: Իր հերթին միջին օրական բեռնաթափման ցուցանիշը աճել է 7%-ով:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Հասարակայնության հետ կապերի ծառայությունից՝ 2013 թվականի հունվար-մարտին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում էապես բարելավվել են լոկոմոտիվների և բեռնատար վագոնների շահագործման ցուցանիշները: Վերջին վիճակագրական տվյալների համաձայն՝ մեկ բեռնատար վագոնի շրջանառությունը 2012 թվականի առաջին եռամսյակի հետ համեմատ արագացել է 1 օրով կամ 35,7%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների՝ հունվար-մարտին մեկ վագոնը շրջանառությունում էր գտնվել միջինում 2,8 օր:  Մեկ վագոնի միջին արտադրողականությունը 2013 թվականի առաջին եռամսյակում կազմել է 5356 տկմ նետտո/վագոն, ինչը 34,5%-ով գերազանցում է 2012 թվականի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը:

Բարելավվել են նաև լոկոմոտիվների շահագործման ցուցանիշները: Մեկ լոկոմոտիվի միջին օրեկան վազքը կազմել է 370,6 լոկ-կմ, ինչը 7,8%-ով գերազանցում է  2012-ի ցուցանիշը:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01