Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
Վրաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028-ի վերջը
29/11/2024 15:24
Կիսվել

Վրաստանը հրաժարվել է ԵՄ-ին անդամակցելու բանակցություններից մինչև 2028-ի վերջը

Վրաստանի իշխանությունները որոշել են հրաժարվել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028-ի վերջը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքով, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելու հարցը օգտագործվում է որպես շանտաժի գործիք և վնասում է ԵՄ հեղինակությանը Վրաստանում: Կոբախիձեն հայտարարել է նաև ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու որոշման մասին:

Կոբախիձեի խոսքով՝ 2028 թվականի վերջը այն ժամանակն է, երբ Վրաստանը տնտեսապես պատրաստ կլինի 2030 թվականին ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների մեկնարկին: Նա ընդգծել է, որ ընդունված որոշումը չի նշանակում եվրաինտեգրման ավարտ, և Վրաստանը մտադիր է իր սեփական ֆինանսավորման հաշվին կատարել Ասոցացման օրակարգն ու ազատ առևտրի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները՝ «առանց Եվրամիության որևէ օգնության»:

«Մենք չենք պատրաստվում միանալ ԵՄ-ին՝ մուրացկանությամբ և մեկ ոտքի վրա կանգնելով», – ասել է նա՝ նշելով, որ Վրաստանի մուտքը ԵՄ պետք է տեղի ունենա երկրի ճիշտ ժողովրդավարական համակարգի և ուժեղ տնտեսության պայմաններում:

Վարչապետն ընդգծել է, որ եվրաինտեգրման ընթացքում Վրաստանը թույլ չի տա շանտաժ ու մանիպուլյացիա:

«Մենք պետք է հասկացնենք եվրոպացի համապատասխան քաղաքական գործիչներին և բյուրոկրատներին, որոնք լիովին զուրկ են եվրոպական արժեքներից, որ նրանք պետք է Վրաստանի հետ խոսեն ոչ թե շանտաժով և վիրավորանքով, այլ հարգալից», – հավելել է Կոբախիձեն:

Վրաստանի վարչապետը հայտարարել է նաև, որ բանակցությունների բացման հարցը որպես հասարակության պառակտման և մանիպուլյացիայի գործիք օգտագործելը լուրջ վնաս է հասցնում Վրաստանում ԵՄ հեղինակությանը:

Ավելի վաղ Եվրախորհրդարանը որոշում է ընդունել, որով դատապարտում է հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները, քանի որ, ըստ ԵԽ-ի, դրանք ոչ ազատ էին, ոչ էլ արդար և «ներկայացնում էին երկրի շարունակվող ժողովրդավարական հետընթացի ևս մեկ դրսևորում»: Եվրախորհրդարանի անդամները հայտարարել են, որ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված ընտրությունների արդյունքները «չեն ծառայում որպես վրաց ժողովրդի կամքի հուսալի արտացոլում»:

21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37