Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Fastex-ի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով
29/11/2024 17:12
Կիսվել

Fastex-ի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով

Նոյեմբերի 22-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող  ftNfFT ֆիջիթալ սփեյսում ամփոփվել է «Բլոկչեյն տեխնոլոգիաների հիմունքներ. կրիպտո հավելվածների կիրառությունը» թեմայով կարճաժամկետ դասընթացների շարքը: Մասնակիցներն ստացել են NFT-ների տեսքով հավաստագրեր: Միջոցառմանը ներկա են եղել Fastex-ի համահիմնադիր Վիգեն Բադալյանը, գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը: Վախթանգ Աբրահամյանը, անդրադառնալով դասընթացներին, իր խոսքում նշել է.

«Սա համատեղ նախաձեռնությունների սկիզբն էր. մենք ունենք ապագայի մեծ ծրագրեր՝ սկսած մագիստրոսական կրթական ծրագրից մինչև համատեղ հետազոտությունների կատարում»:

Համագործակցության հուշագրի շրջանակում անցկացված երկամսյա դասընթացի շրջանակում անդրադարձել է կատարվել  բլոկչեյն տեխնոլոգիաներին և կրիպտոգրաֆիկայի հիմունքներին, DeFi (ապակենտրոնացված ֆինանսական հավելվածներ) և թվային ակտիվների առանձնահատկություններին, Web3-ում առկա ռիսկերին, անվտանգության մեխանիզմներին և կիրառելիությանը, ինչպես նաև ոլորտում առկա օրենսդրական կարգավորումներին:

Դասընթացները վարել են Web3 ոլորտում միջազգային փորձ ունեցող մասնագետներ Վախթանգ Աբրահամյանը («Fastex»-ի գործադիր տնօրեն), Վարդան Խաչատրյանը («Fastex»-ի իրավաբանական գծով տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ), Արամ Ջիվանյանը («Fastex»-ի խորհրդական), Կարեն Թերջանյանը («Bahamut» բլոկչեյնի գլխավոր նախագծող), Պավել Արամյանը («Bahamut» բլոկչեյնի ծրագրի ղեկավար), Արմեն Բաղդասարյանը («Fastex»-ի համագործակցությունների գծով ղեկավար): Ի լրումն հիմնական դասընթացավարների նյութին, ուսանողները հնարավորություն են ունեցել լսելու նաև հրավիրյալ բանախոսների ելույթները: Այս ամիսների ընթացքում ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցել Ֆասթեքսում: Առջևում  մագիստրոսական կրթական ծրագիրն է, որի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Դասընթացների նպատակն էր զարգացնել կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և վիրտուալ ակտիվների  ոլորտը Հայաստանի Հանրապետությունում։ Ֆասթեքսը պատրաստակամ է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ ապահովելու մասնագիտական բարձր որակի կրթություն երիտասարդների շրջանում։

Fastex-ն արագ զարգացող Web3 էկոհամակարգ է, որն իր օգտատերերին տալիս է հսկայական հնարավորություններ և հարմարավետ միջավայր՝ առաջարկելով Fastex Exchange կրիպտո փոխանակման հարթակը, Fastex Card-ը, Fastex Wallet-ը և ftNFT-ն՝ իր հարթակներով և ֆիջիթալ սփեյսներով, ինչպես նաև YoHealth՝ առողջ ապրելակերպը խթանող հավելվածը։  Fastex-ը կարևորում է անվտանգ և հուսալի միջավայրի ապահովումը համաշխարհային թվային ֆինանսների զարգացող աշխարհում՝ մշտապես հետևելով ոլորտի միտումներին:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01