Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Գնաճը Վրաստանում. որ ապրանքախմբերն ինչ գնային վիճակագրություն ունեն
03/12/2024 14:48
Կիսվել

Գնաճը Վրաստանում. որ ապրանքախմբերն ինչ գնային վիճակագրություն ունեն

Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնականում ազդել են պարենային ապրանքների և ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունները:

Այս կատեգորիայի ապրանքների գներն աճել են 3.1%-ով, ինչը 1%-ով ազդել է տարեկան գնաճի վրա: Բանջարեղենի գներն աճել են 15.5%-ով, սուրճը, թեյը և կակաոն թանկացել են 7.8%-ով, շաքարավազը, ջեմը և այլ քաղցրավենիքները՝ 7%-ով: Հանքային և աղբյուրի ջրի, զովացուցիչ ըմպելիքների և բնական հյութերի գներն աճել են 6.1%-ով: Ձեթն ու յուղը թանկացել են 5%-ով, մրգերն ու խաղողը 3.6%-ով, ձուկն ու ծովամթերքը՝ 1.3%-ով: Հացի և հացաբուլկեղենի գներն աճել են 0.9%-ով, իսկ միսը և մսամթերքը թանկացել են 0.5%-ով:

Միաժամանակ կաթի, պանրի և ձվի գները նվազել են 1.5%-ով: «Տարբեր ապրանքներ և ծառայություններ» կատեգորիայի գներն աճել են 6.6%-ով: Ապահովագրական ծառայությունները թանկացել են 12.9%-ով, ֆինանսական ծառայությունները՝ 4.5%-ով: Անձնական հիգիենային վերաբերող ծառայությունները թանկացել են 3.6%-ով:

Բացի այդ, ծառայության տվյալներով, ոգելից խմիչքների և ծխախոտի կատեգորիայում գներն աճել են 5.1%-ով, ինչը 0.34 տոկոսային կետով ազդել է տարեկան գնաճի վրա: Ալկոհոլային խմիչքների գներն աճել են 7.5%-ով, իսկ ծխախոտային ապրանքներինը՝ 2.1%-ով:

«Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ». այս կատեգորիայում արձանագրվել է գների 3.7% նվազում, ինչը տարեկան գնաճի վրա ազդել է -0.32 տոկոսային կետով: Էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները նվազել են (-5.2%): Միևնույն ժամանակ, բնակարանների ընթացիկ սպասարկման և վերանորոգման գներն աճել են 5.8%-ով»,- նշվում է Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69