Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից
03/12/2024 16:03
Կիսվել

Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից

Շվեյցարական առաջատար ներդրումային կազմակերպությունից ստացված վարկային միջոցները կուղղվեն ՄՓՄՁ-ների ֆինանսավորմանը:

Evocabank-ը ներգրավել է 5 մլն ԱՄՆ դոլար responsAbility-ից։ Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորմանը:

Evocabank-ի Վարչության նախագահ Կարեն Եղիազարյանը նշեց. «responsAbility-ի հետ միասին մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման համար՝ աջակցելով տնտեսական աճին և ստեղծելով ավելի կայուն ապագա։ Մենք հավատում ենք, որ ՄՓՄՁ-ները Հայաստանի տնտեսության զարգացման շարժիչ ուժն են։ Որպես Հայաստանի ամենանորարար թվային բանկ՝ մենք հպարտ ենք մեր հաճախորդներին տրամադրելու լավագույն ֆինանսական լուծումները և շարունակաբար ապահովելու միջոցներ նրանց աճի և ընդլայնման համար»։

Ի դեպ, responsAbility-ի և Evocabank-ի համագործակցությունը սկսվել է 2023 թվականին, որի արդյունքում Բանկը մեծ ներդրում է ունեցել ՄՓՄՁ-ների զարգացման մեջ։

Լինելով mobile-first բանկ՝ Evocabank-ը մատուցում է արագ, պարզ ու նորարար ծառայություններ և առանձնանում տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Բանկը 7-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Լավագույն թվային սպառողական բանկը Հայաստանում» Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Բանկը շարունակաբար ներդնում և կիրառում է նորարարություններ` առաջարկելով հաճախորդներին նորագույն տեխնոլոգիաների լավագույն լուծումները: Evocabank-ը ՀՀ-ում գրանցված առաջին առևտրային բանկն է` 1990թ. և ներկայումս ունի գլխամասային գրասենյակ և 13 մասնաճյուղ: Կայք՝ evoca.am 

responsAibility Investment-ը առաջատար շվեյցարական ներդրումային կազմակերպություն է, որը մասնագիտացած է մասնավոր շուկաներում ներդրումների մեջ։ responsAbility-ն ուղղակիորեն նպաստում է Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման նպատակներին (United Nations Sustainable Development Goals – SDGs) երեք հիմնական ներդրումային ուղղություններով` ՄՓՄՁ-ների ֆինանսավորում, կլիմայի ֆինանսավորում և կայուն սնունդ։ responsAbility-ի բոլոր ներդրումային լուծումները նպատակ ունեն չափելի ազդեցություն ունենալ շուկայական եկամուտների կողքին։ responsAbility ներդրումային կազմակերպությունն ունի ավելի քան 270 փորձառու մասնագետից բաղկացած անձնակազմ և 8 գրասենյակ աշխարհի տարբեր կետերում։ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմակերպությունը կառավարում է 5.1 մլրդ ԱՄՆ դոլարի ակտիվ շուրջ 70 երկրի 300 ընկերությունում: Կայք՝ responsability.com

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85