Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Ինչ կա աշխարհահռչակ դերասան Ռոուեն Աթկինսոնի ավտոտնակում
03/12/2024 21:12
Կիսվել

Ինչ կա աշխարհահռչակ դերասան Ռոուեն Աթկինսոնի ավտոտնակում

Ռոուեն Աթկինսոնը հայտնի է ոչ միայն իր աշխարհահռչակ Միստր Բին կերպարով, այլ նաև ավտոմեքենաների իր մեծ ու շքեղ հավաքածուով:

Նրա ավտոտնակում կան հազվագյուտ և թանկարժեք մեքենաներ, որոնք ոչ միայն աչք են շոյում, այլև ինժեներական իսկական գլուխգործոցներ են: Աթկինսոնի հավաքածուն եզակի է և տպավորիչ: Ստորև ներկայացնում ենք նրա հավաքածուի տասը ամենաթանկ ավտոմեքենաները, որոնցից յուրաքանչյուրը ցույց է տալիս Աթկինսոնի կիրքը շքեղության և արագության հանդեպ:

McLaren F1-ը  միլիոն դոլար արժե: Սա Աթկինսոնի հավաքածուի գլխավոր գանձն է: McLaren F1-ն արտադրվում է 90-ականների կեսերից և շարունակում է գրավել ամբողջ աշխարհի կոլեկցիոներների ուշադրությունը: Ռոուեն Աթկինսոնը գնել է այս մոդելը 1997-ին՝ 1 միլիոն դոլարով: Տարիների ընթացքում մեքենայի գինը հասել է 12 միլիոն դոլարի: 2011 թվականին Աթկինսոնն այս մեքենայով վթարի է ենթարկվել, բայց հետո վերականգնել է այն՝ վերադարձնելով սկզբնական տեսքը:

Արտիստի հավաքածուն ներառում է նաև եզակի Aston Martin V8 Vantage Zagato-ն՝ մոտ 750 հազար դոլար արժողությամբ: Այս մեքենան տպավորիչ է ոչ միայն իր արտաքին տեսքով, այլև արտադրվել է սահմանափակ քանակությամբ և հանդիսանում է Աթկինսոնի հավաքածուի ամենահազվագյուտ և ամենաարժեքավոր մոդելներից մեկը, որը ներկայացնում է բրիտանական և իտալական վարպետության հիանալի օրինակ:

Աթկինսոնի հավաքածուի մեկ այլ բրիտանական գլուխգործոց է Bentley Mulsanne Birkin Edition-ը, եզակի մոդել, որը արտադրվել է ի պատիվ մրցարշավորդ և ավտոմեքենաների սիրահար Հենրի Բիրկինի: 400 հազար դոլար արժողությամբ այս շքեղ սեդանը համատեղում է շքեղությունն ու հզորությունը:

500 հազար դոլար արժողությամբ շքեղ Rolls-Royce-ը մարմնավորում է արիստոկրատ ​​շքեղության և նրբագեղ դիզայնի գաղափարը: Phantom Drophead-ը Աթկինսոնի սիրելին է իր հարմարավետության և կատարելության համար, որը հարմար է ճանապարհորդությունների համար: Phantom-ի ինտերիերում օգտագործված են լավագույն նյութերը՝ փայտ, կաշի և մետաղական դետալներ՝ ստեղծելով բացառիկության և էլեգանտության մթնոլորտ:

Ռոուեն Աթկինսոնը նաև Aston Martin DB2-ի հպարտ սեփականատեր է: Սա բրիտանական ավտոարդյունաբերության դասական մեքենաներից մեկն է, որը թողարկվել է 1950-ականներին և առանձնանում է ինչպես նրբագեղությամբ, այնպես էլ արագությամբ: Այսօր այն գնահատվում է մոտ 300 հազար դոլար:

Mercedes-Benz SLS AMG-ն Աթկինսոնը գնել է իր սպորտային բնույթի և վարման անզուգական հնարավորությունների համար: SLS AMG-ի արժեքը մոտ 200 հազար դոլար է, և Աթկինսոնն այն օգտագործում է ճամփորդությունների համար, երբ ցանկանում է վայելել արագ և հետաքրքիր զբոսանք:

Honda NSX-ը սպորտային մեքենա է, որը նախագծել է անձամբ Այրթոն Սեննան: Աթկինսոնը, որը նաև հայտնի ավտոսիրահար և մրցարշավորդ է, ընտրել է այս մեքենան ճապոնական տեխնոլոգիայի և սպորտային կատարողականի յուրահատուկ համադրության համար: Այժմ այս մեքենան արժե մոտ 150 հազար դոլար:

BMW 328-ը Աթկինսոնի հավաքածուի հազվագյուտ և պատմականորեն կարևոր մեքենաներից մեկն է: 1930-ականներին թողարկված այս մոդելը թույլ է տալիս հասնել իր ժամանակի համար տպավորիչ արագությունների: Այսօր մեքենան գնահատվում է  շուրջ 600 հազար դոլար և հանդիսանում է Աթկինսոնի հավաքածուի մարգարիտը:

Aston Martin DB7 Vantage-ը մեքենա է, որը համատեղում է էլեգանտությունն ու սպորտային հնարավորությունները: Մոտ 150 հազար դոլար արժողությամբ այս շքեղ բրիտանացին Աթկինսոնը հաճախ օգտագործում է ճանապարհորդելիս:

Ford Falcon Sprint-ը Աթկինսոնի սիրելի մեքենաներից է և ներկայացնում է 1960-ականների ամերիկյան էլեգանտությունը: Այսօր Ford Falcon Sprint-ը վաճառվում է մոտավորապես 100 հազար դոլարով և շարունակում է մնալ Աթկինսոնի հավաքածուի կարևոր մասը՝ ներկայացնելով ամերիկյան ավտոմոբիլաշինության եզակիությունը:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48