2024թ․-ի հունվար-հոկտեմբերին Հայաստանում գինու արտադրությունը նվազել է 26․2%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 8,161.4 հազար լիտր գինի, որից 839.6 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2023-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալները նվազել են 26․2%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը նվազել է 24%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը աճել է 8.1 անգամ և կազմել 4,137.4հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն աճել է 5.3 %-ով և կազմել 1,012.7հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 6.7%-ով՝ կազմելով 25,327.3հազար լիտր։