ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՍ ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԻՆ
Ապրիլի 23-ին և 24-ին կայացան Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: Երկու զույգն էլ բաղկացած էր մեկական իսպանական և գերմանական ակումբներից:
Առաջին խաղում Բավարիան սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց Բարսելոնային: 25-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Բավարիայի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը, ով 82-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ: Գոլերի հեղինակ դարձան նաև Արիեն Ռոբենը և Մարիո Գոմեսը:
Երեկ կայացած Բորուսիա-Ռեալ խաղում նույնպես գերմանական թիմը խոշոր հաշվով հաղթանակ տոնեց: Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Լևանդովսկին 4 գնդակ ուղարկեց արքայական ակումբի դարպասը: Ռեալի ֆուտբոլիստներին հաջողվեց միայն մեկ գոլ խփել` դորտմունդցիների պաշտպանի սխալի հետևանքով:
Պատասխան խաղերից առաջ իսպանական գրանդների եզրափակիչ դուրս գալու հնարավորությունները գրեթե հավասար են 0-ի, չնայած երկու հանդիպումն էլ կայանալու են Իսպանիայում, և դաշտի տերերը որոշակի առավելություն կունենան: