Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 411.00-1.50 EUR SELL - 417.00-1.00
OIL:  BRENT - 102.21+3.78 WTI - 91.39+2.25
COMEX:  GOLD - 4281.30-1.33 SILVER - 64.38-2.35
COMEX:  PLATINUM - 1756.70-3.38
LME:  ALUMINIUM - 3265.00+0.63 COPPER - 14748.50+5.34
LME:  NICKEL - 16632.00+1.82 TIN - 54214.00+4.50
LME:  LEAD - 1936.00+2.90 ZINC - 3910.00+3.07
FOREX:  USD/JPY - 158.07+0.29 EUR/GBP - 1.1378-0.45
FOREX:  EUR/USD - 1.1378-0.45 GBP/USD - 1.3236-0.61
STOCKS RUS:  RTSI - 863.08+0.13
STOCKS US: DOW JONES - 51511.59-0.68 NASDAQ - 26936.04-1.13
STOCKS US: S&P 500 - 7706.03-0.75
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+0.00 TOPIX - 4091.14+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24834.12-1.01 SSEC - 3936.52-0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10705.26-0.03 CAC40 - 8123.41-0.39
STOCKS EUR:  DAX - 25410.63-0.66
23/09/2026  CBA:  USD - 363.44-0.02 GBP - 483.16-2.6
23/09/2026  CBA:  EURO - 414.98-1.76
23/09/2026  CBA:  GOLD - 50590+59 SILVER - 766.94-2.84
Չինաստանի ոստիկանությունը համալրվել է պարեկային կլոր ռոբոտներով
11/12/2024 13:49
Կիսվել

Չինաստանի ոստիկանությունը համալրվել է պարեկային կլոր ռոբոտներով

Չինաստանում սկսել են օգտագործել ռոբոտ ոստիկան՝ արհեստական ​​բանականությամբ կլոր զինված սարք, որը բոուլինգի մեծ գնդակ է հիշեցնում։ Այս մասին գրում է Interesting Engineering-ը։

RoboCop RT-G-ն մշակվել է Logon Technology ռոբոտաշինության ընկերության կողմից: Այն նախատեսված է էքստրեմալ պայմանների համար, կարող է ցամաքի և ջրի վրա շարժվել 35 կմ/ժ արագությամբ և դիմակայել մինչև 4 տոննա հարվածներին։

Արհեստական ​​ ​​բանականության շնորհիվ ռոբոտը կարող է ճանաչել դեմքերը և բացահայտել հայտնի հանցագործներին։ Նրանց կալանավորումն իրականացվում է արցունքաբեր գազի, նռնակի, ձայնային ալիքի դիֆուզորի և ցանց արձակող ատրճանակի միջոցով։

RT-G-ն ներկայացվել է ավելի քան մեկ ամիս առաջ: Սկզբում ռոբոտը ընկալվել է որպես մարքեթինգային հնարք, այնուհետև նկատվել է պարեկային ոստիկանների կողքին:

IDram

RT-G-ի զարգացումն ընդգծում է Չինաստանի ձգտումը՝ ինտեգրել ռոբոտաշինությունը իրավապահ մարմիններում: Ավելի վաղ Չինաստանը ներկայացրել էր չորս ոտքերով և անիվներով հագեցած ռոբոտ շուն, որը կարող է շարժվել անհարթ և բարդ մակերեսների վրայով։

Նոյեմբերին լրատվամիջոցները կասկածում էին, որ Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի (PLA) հետ կապված հաստատություններն օգտագործում էին Meta-ի հանրային հասանելի նեյրոնային ցանցը՝ ռազմական նպատակների համար պոտենցիալ հարմար գործիք մշակելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսին SAS-ը և Coleman Parkes-ը Չինաստանին անվանել էին գեներատիվ արհեստական ​​բանականության ներդրման առաջատար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

23/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.02
Եվրո (EUR)
414.98
-1.76
Ռուբլի (RUR)
4.322
+0.0128
Լարի (GEL)
138.67
-0.69
50590
+59
Արծաթ
766.94
-2.84