Տնտեսական

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
ՎԱՐՉԱՊԵՏ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ԱՆԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ
25/04/2013 15:00
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆՆԵՐՈՎ ԲԻԶՆԵՍ ԱՆԵԼԸ ՃԻՇՏ ՉԷ

Ընդունելության քննությունների շտեմարաններով բիզնես անելը ճիշտ չէ: Նման հայտարարությամբ այսօրվա կառավարության նիստի ժամանակ հանդես է եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է, որ վերջերս քաղաքացիներից դիմումներ է ստանում դպրոցական դասագրքերը, ինչպես նաև ընդունելության քննությունների շտեմարանները շահառուներին հասանելի դարձնելու մասին։

«Հարցը հրատապ է այն առումով, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել բոլոր հանրակրթական դպրոցներում համակարգիչ ներմուծելուն, և երեխաները կարող են դասագրքերից օգտվել համակարգչի օգնությամբ», – շեշտել է վարչապետը։

Ստանալով կրթության և գիտության փոխնախարարի հավաստիացումը, որ բոլոր դասագրքերը տեղադրված են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի պորտալում, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Ուրեմն, մենք այսօր մեր քաղաքացիներին կարող ենք հայտարարել, որ Հայաստանում կիրառվող բոլոր դասագրքերը տեղակայված են կրթական պորտալում, և երեխաները, ծնողներն ազատորեն և անվճար կարող են օգտվել դրանցից։ Ճիշտ կլինի, որ ընդունելության քննությունների շտեմարանները նույնպես անվճար հասանելի լինեն մեր քաղաքացիներին։ Քանի որ պետական քննություններն անցկացվում են այդ շտեմարաններով, ուրեմն` պետությունը ճանաչել է դրանք, և քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան օգտվել դրանից»։ 

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29