ՀՀ ԿԲ. ՓՈԽԱՐԺԵՔՆԵՐ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐ 25/04/13
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` ապրիլի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.45 դրամով և կազմել 412.94 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.21 դրամով և կազմել 539.38 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.13 դրամով և կազմել 13.20 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.59 դրամով և կազմել 637.54 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 13.31 դրամով և կազմել 18965.23 դրամ: Արծաթի գինը նվազել է 11.06 դրամով և կազմել 304.16 դրամ: Պլատինի գինը նվազել է 159.79 դրամով և կազմել 18945.32 դրամ: