Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը մինչև տարեվերջ կկազմի 240 միլիարդ դոլար. Մեդվեդև
Ռուսաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը մինչև 2024 թվականի վերջը կհասնի 240 միլիարդ դոլարի՝ չնայած Արևմուտքի բոլոր խարդավանքներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ, «Единая Россия»-ի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Մենք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ քննարկեցինք տնտեսությունը, խոսեցինք այն մասին, որ չնայած հակառակությանը, որը մեր երկրները ստանում են այլ անբարյացակամ պետություններից, առաջին հերթին՝ անգլո-սաքսոնական աշխարհի երկրներից, ապրանքաշրջանառությունը մնում է շատ բարձր մակարդակի վրա։ Սա, ի դեպ, ուղիղ պատասխան է այն ինտրիգներին, որոնք ստեղծում են մեր համագործակցությունը արգելակող պետությունները։ Պատժամիջոցներ են սահմանվում, իսկ ապրանքաշրջանառությունն այս պահին տարեվերջին, ամենայն հավանականությամբ, կլինի 240 մլրդ դոլարի մակարդակում»,- ասել է Մեդվեդևը։
Նա նշեց, որ ապրանքաշրջանառության նման ցուցանիշները վկայում են այն մասին, որ երկու երկրների նախագահների համաձայնեցված ծրագրերը «կկատարվեն»։ «Սա նաև նշանակում է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կամ տարբեր տեսակի մաքսային սահմանափակումները, որոնք կան Չինաստանի դեմ, չեն գործում այնպես, ինչպես կցանկանային մեր հակառակորդները», – եզրափակել է Մեդվեդևը։