Տնտեսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+0.00
EUR BUY - 422.00-1.50 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 104.24-1.48 WTI - 97.47-1.63
COMEX:  GOLD - 4539.80+0.19 SILVER - 76.41+0.74
COMEX:  PLATINUM - 1967.00+1.44
LME:  ALUMINIUM - 3602.50-1.37 COPPER - 13411.00-5.24
LME:  NICKEL - 18806.00-1.93 TIN - 51613.00-7.91
LME:  LEAD - 1963.50-2.26 ZINC - 3513.00-0.44
FOREX:  USD/JPY - 159+0.04 EUR/GBP - 1.1608-0.09
FOREX:  EUR/USD - 1.1608-0.09 GBP/USD - 1.3422-0.01
STOCKS RUS:  RTSI - 1185.63+1.14
STOCKS US: DOW JONES - 50285.66+0.55 NASDAQ - 26293.10+0.09
STOCKS US: S&P 500 - 7445.72+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 63339.07+2.68 TOPIX - 3892.46+1.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.86 SSEC - 4112.90+0.87
STOCKS EUR:  FTSE100 - 10443.47+0.11 CAC40 - 8086.00-0.39
STOCKS EUR:  DAX - 24606.77-0.53
22/05/2026  CBA:  USD - 367.97+0.11 GBP - 493.93+0.08
22/05/2026  CBA:  EURO - 426.7-0.28
22/05/2026  CBA:  GOLD - 53299+280 SILVER - 884.39-10.32
Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.1%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի III եռամսյակ
16/12/2024 09:20
Կիսվել

Ինֆոգրաֆիկա. Հայաստանի 1,000 խոշոր հարկատուների 82.1%-ը ներկայացնում է Երևան.  2024 թվականի III եռամսյակ

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 1.323 տրլն ՀՀ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 25.3 մլրդ դրամով կամ 4.4%-ով։

ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 821 ընկերության մասին կամ՝ հազարյակի ընկերությունների 82.1%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների թիվն աճել է 16-ով։ Երևանյան ընկերությունների կողմից մուծվել է 1.076 տրլն ՀՀ դրամ կամ 1,000 խոշոր հարկ վճարողների մուծած հարկերի 81.3%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է մուծված հարկերի ծավալի աճ 3.6%-ով կամ 37.5 մլրդ ՀՀ դրամով։ Երևանյան ընկերությունների առաջատար եռյակն այսպիսինն է՝ «Մոբայլ Սենթր Արթ», «Գրանդ Տոբակո», «Գազպրոմ Արմենիա»։ Ի տարբերություն 2023-ի նույն ժամանակահատվածի «Գազպրոմ Արմենիան» առաջատարի իր դիրքը զիջել է «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության և նահանջել 3-րդ հորիզոնական։

Մարզերում գրանցված ընկերությունների կողմից մուծվել է հարկերի 18.7% կամ 247.5 մլրդ ՀՀ դրամ հարկ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ աճել է 18.83 մլրդ ՀՀ դրամով կամ 8.2%-ով։

Կոտայքի մարզը ներկայացված է 51 ընկերությամբ (-2 ընկերություն նախորդ տարվա համեմատ)։ Կոտայքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 44.6 մլրդ ՀՀ դրամ կամ 3.4%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 3.5%-ով կամ 1.6 մլրդ ՀՀ դրամով։ Կոտայքի մարզի խոշորագույն հարկատուն ՕՆԻՐԱ ՔԼԱԲ ընկերությունն է։

Արարատի մարզը ներկայացված է 24 ընկերությամբ (-3 ընկերություն): Արարատի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 41.77 մլրդ ՀՀ դրամ կամ 3.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 0.6%-ով կամ 0.24 մլրդ ՀՀ դրամով։ Արարատի մարզի խոշորագույն հարկատուն Ինտերնեյշնլ Մասիս Տաբակն է։

Սյունիքի մարզը ներկայացված է 18 ընկերությամբ (ինչպես և նախորդ տարի)։ Սյունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 99.4 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 7.5%-ը։ Մուծված հարկերի ծավալը աճել է 38.4%-ով կամ 27.6 մլրդ ՀՀ դրամով։ Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։

Արմավիրի մարզը ներկայացված է 25 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Արմավիրի մարզում գործող ընկերությունների կողմից մուծվել է 24.9 մլրդ ՀՀ դրամ կամ 1.9%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 3.1%-ով կամ 0.80 մլրդ ՀՀ դրամով։ Արմավիրի մարզի խոշորագույն հարկատուն ՀԱԷԿ-ն է։

Լոռու մարզը ներկայացված է 15 ընկերությամբ (-11 ընկերություն)։ Լոռիում գործող ընկերությունների կողմից մուծվել է 13.2 մլրդ ՀՀ դրամ կամ ընդհանուրի 1.0%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 15.2%-ով կամ 2.37 մլրդ ՀՀ դրամով։ Լոռու մարզի խոշորագույն հարկատուն Թեղուտն է։

Շիրակի մարզը ներկայացված է 20 ընկերությամբ (-6 ընկերություն)։ Շիրակում գործող ընկերությունների կողմից մուծվել է 12.73 մլրդ ՀՀ դրամ կամ 1.0%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.2%-ով կամ 0.55 մլրդ ՀՀ դրամով։ Շիրակի մարզի խոշորագույն հարկատուն «Բագարիո-Գոլդ» ընկերությունն է։

Արագածոտնի մարզը ներկայացված է 8 ընկերությամբ (փոփոխություն չկա)։ Արագածոտնում գործող ընկերությունների կողմից մուծվել է 3.34 մլրդ ՀՀ դրամ կամ 0.3%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 4.41 մլրդ ՀՀ դրամով կամ 56.9%-ով։ Արագածոտնի մարզի խոշորագույն հարկատուն ԱՎՏՈՇԵՄ ընկերությունն է։

Տավուշի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (-5 ընկերություն)։ Տավուշում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.99 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 70.1%-ով կամ 2.32 մլրդ ՀՀ դրամով։ Տավուշի մարզի խոշորագույն հարկատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է։

Գեղարքունիքի մարզը ներկայացված է 7 ընկերությամբ (+3 ընկերություն)։ Գեղարքունիքում գործող ընկերությունների կողմից մուծվել է 2.81 մլրդ դրամ կամ 0.2%։ Մուծված հարկերի ծավալն աճել է 100.5%-ով կամ 1.41 մլրդ ՀՀ դրամով։ Գեղարքունիքի մարզի խոշորագույն հարկատուն Պտղատու Այգի ընկերությունն է։

Վայոց ձորի մարզը ներկայացված է 3 ընկերությամբ (քանակը չի փոխվել)։ Վայոց ձորում գործող ընկերությունների կողմից մուծվել է 0.93 մլրդ ՀՀ դրամ կամ 0.1%-ը։ Մուծված հարկերի ծավալը նվազել է 51.0%-ով կամ 0.97 մլրդ ՀՀ դրամով։ Վայոց ձորի մարզի խոշորագույն հարկատուն ՌաֆԷլԳրիգ ընկերությունն է։

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ է գտել 5 այլ ընկերություն, որոնք միասին մուծել են 2.61 մլրդ ՀՀ դրամ հարկ կամ հազարյակում ներառված հարկատուների վճարած հարկերի 0.2%։ META PLATFORMS IRELAND LIMITED-ն այդ ընկերությունների թվում ամենամեծ հարկատուն է` 800 մլն ՀՀ դրամով։

22/05/2026
դրամ
Դոլար (USD)
367.97
+0.11
Եվրո (EUR)
426.7
-0.28
Ռուբլի (RUR)
5.1616
-0.013
Լարի (GEL)
137.7
+0.05
53299
+280
Արծաթ
884.39
-10.32