AMAZON-Ի ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 37%-ՈՎ
Ամերիկյան Amazon.com Inc. ընկերությունը, որը ներկայացնում է աշխարհի խոշորագույն առցանց խանութներից մեկն, ամփոփել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի իր գործունեության արդյունքները: Հրապարակված ամփոփ հաշվետվության համաձայն՝ հաշվետու եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 36,9%-ով և կազմել 82 մլն ԱՄՆ դոլար: Այս նույն ժամանակահատվածում վաճառքի ծավալներն աճել են 21,9%-ով և կազմել 16,07 մլրդ ԱՄՆ դոլար, գործառնական շահույթը կրճատվել է 6%-ով և կազմել 182 մլն ԱՄՆ դոլար:
Amazon.com-ն առաջին ինտերնետային-ծառայություններից է, որն առաջարկում է գնել լայն սպառման ապրանքներ` ինտերնետի միջոցով:
Ընկերությունն իր ինտերնետային առևտրի ծառայությունների միջոցով առաջարկում է ապրանքների շուրջ 34 կատեգորիա, այդ թվում՝ գրքեր, կենցաղային տեխնիկա, խաղալիքներ, սնունդ և այլն: