She’s Next Empowered by Visa-ի երկրորդ ալիքը հաջողությամբ ավարտել է առցանց վարպետության դասերը Հայաստանում
Թվային վճարումների համաշխարհային առաջատար Visa-ն հաջողությամբ ավարտել է She’s Next Empowered by Visa նախաձեռնության երկրորդ ալիքը՝ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ համագործակցությամբ առցանց վարպետության դասեր անցկացնելով Հայաստանի կին ձեռներեցների համար։
Առցանց վարպետության դասերի շարքը ավելի քան 120 տեղացի կին ձեռներեցներին տրամադրեց անհրաժեշտ հմտություններ եւ գիտելիքներ բիզնեսի աճի համար՝ ընդլայնելով կանանց կողմից ղեկավարվող ձեռնարկությունների հնարավորությունները եւ նպաստելով ավելի մեծ ինտեգրմանը Հայաստանի տնտեսության մեջ։
Դեկտեմբերի 2-ից 12-ը տեղի ունեցած կրթական ծրագրի շրջանակներում փորձագետները ութ վարպետության դասեր վարեցին, որոնք ընդգրկեցին այնպիսի առանցքային թեմաներ, ինչպիսիք են․ թիմի կառավարում, դրամահավաք, օրենսդրություն, վաճառքների աճ, արդյունավետ հաղորդակցություն, փիթչինգ, մրցունակության պահպանում։ Հայերեն լեզվով անցկացված վարպետության դասերը կայացան Zoom-ի միջոցով՝ երկրի ակտիվ եւ հավակնոտ կանանց սովորելու եւ փոխգործակցելու համար հարմարավետ եւ մատչելի հարթակ տրամադրելով։
She’s Next Empowered by Visa նախաձեռնությունը Հայաստանում մեկնարկել է 2024թ․-ի մարտին՝ նպատակ ունենալով ուժեղացնել կանանց մասնակցությունը տնտեսության մեջ եւ աջակցել կանանց պատկանող փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) աճին։
Visa-ն (NYSE: V) թվային վճարումների ոլորտում համաշխարհային առաջատարն է, որն ամեն տարի վճարային գործարքներ է ապահովում ավելի քան 200 երկրների ու տարածքների սպառողների, բիզնեսների, ֆինանսական հաստատությունների եւ պետական կառույցների միջեւ: Մեր առաքելությունն աշխարհի միակցումն է առավել նորարարական, հուսալի եւ անվտանգ վճարային ցանցի միջոցով՝ բարգավաճելու հնարավորություն ընձեռելով առանձին անհատներին, բիզնեսներին եւ տնտեսություններին: Մենք հավատում ենք, որ այն տնտեսությունները, որոնք ներառում են բոլորին եւ ամենուր, աճի հնարավորություն են տալիս բոլորին եւ ամենուր, իսկ հասանելիությունը դիտարկում են որպես փողի շարժի ապագայի հիմք: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք cis.visa.com կայք: