Տնտեսական

USD BUY - 363.00-0.50 USD SELL - 365.50+0.50
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+1.50
OIL:  BRENT - 93.55+1.92 WTI - 86.50+0.79
COMEX:  GOLD - 4516.30+0.52 SILVER - 68.03+3.50
COMEX:  PLATINUM - 1879.60+3.46
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.04+0.39 EUR/GBP - 1.1692+0.14
FOREX:  EUR/USD - 1.1692+0.14 GBP/USD - 1.3642+0.23
STOCKS RUS:  RTSI - 801.79-0.26
STOCKS US: DOW JONES - 52759.21-1.32 NASDAQ - 26067.17-1.00
STOCKS US: S&P 500 - 7641.16-0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10748.16+0.04 CAC40 - 8453.09-0.57
STOCKS EUR:  DAX - 25983.04-0.42
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
EV հարցում. էլեկտրոմոբիլների վարորդների 92%-ը չի վերադառնա բենզինով աշխատող մեքենաներ
17/12/2024 09:20
Կիսվել

EV հարցում. էլեկտրոմոբիլների վարորդների 92%-ը չի վերադառնա բենզինով աշխատող մեքենաներ

Էլեկտրական մեքենաները անաղմուկ են, արագ և տեխնիկապես հագեցած: Այդ առավելությունները լրջագույն տպավորություն են թողնում սեփականատերերի վրա: Նրանցից շատ քչերը, եթե իհարկե այդպիսիք լինեն, էլեկտրոմոբիլից հետո կվերադառնան ներքին այրման շարժիչով մեքենային: Սա է վկայում Global EV Alliance-ի կողմից հրապարակված նոր հետազոտությունը:

Հետազոտությունը ներառում է էլեկտրական մեքենաների 23 հազար սեփականատիրոջ պատասխան աշխարհի 18 երկրից: Հարցվածների 92%-ն ասել է, որ հավատարիմ կմնա էլեկտրական մեքենաներին՝ իրենց հաջորդ ավտոմեքենան գնելիս: Ընդամենը 1%-ը կվերադառնա բենզինին կամ դիզելային վառելիքին, իսկ 4%-ը կընտրեր հիբրիդայինը: Ուշագրավ է, որ այս ամառ հրապարակված ուսումնասիրության մեջ ասվում է՝ յուրաքանչյուր հինգերորդ ամերիկացին նախընտրում է էլեկտրոմոբիլ:

«Այս արդյունքները հաստատում են, որ EV (էլեկտրամոբիլ) վարորդները շատ գոհ են իրենց ընտրությունից, և որ EV ժողովրդականության անկման մասին խոսակցությունները խիստ չափազանցված են», – նկատում է նորվեգական Էլեկտրասարքավորումների ասոցիացիայի գլխավոր քարտուղարի օգնական Փիթեր Հագնելանդը:

Գործառնական ավելի ցածր ծախսեր, ավելի բարենպաստ կլիմայական աշխատանք և աշխատանքային աղմուկի բացակայություն. ահա թե ինչու են հարցվածներն ընտրել էլեկտրական փոխադրամիջոցներ: Պարզվել է նաև, որ հարցվածների 72%-ը մեքենան լիցքավորում է տանը, միայն 13%-ն է ասել, որ օգտվում է հանրային արագ լիցքավորման ցանցից, և միայն 7%-ն է ասել, որ օգտագործել է հանրային կայանման AC լիցքավորիչներ:

Իսկ որն է էլեկտրոմոբիլների բացասական կողմը, հարցվածները մտաբերել են՝ «արագ լիցքավորիչների ծածկույթը վատ է», «լիցքավորումը ժամանակատար է» և «լիցքավորիչները հաճախ նպատակին չեն ծառայում»:

Բրազիլիայում EV վարորդները միաձայն հաստատում են, որ երկար ճանապարհորդությունը էլեկտրոմոբիլով պահանջում է ավելի շատ պլանավորում, մինչդեռ Գերմանիայից, Շվեյցարիայից և Շվեդիայից հարցվածները մեծ տարբերություն չեն նկատել: Նորվեգացի վարորդները մտահոգությունների ցուցանիշը, սակայն, միջինից բարձր է:

Արագ լիցքավորմանը սպասելիս հերթերն իսկական խնդիր է այն տարածքներում, որտեղ լիցքավորման ցանցերի ընդլայնումը համահունչ չէ EV պահանջարկի աճին: Այնուամենայնիվ, հարցվածների միայն 3%-ին է դա անհանգստացնում, մինչդեռ 40%-ը և 28%-ը նշել են, որ դա իրենց համար հազվադեպ է խնդիր լինում կամ խնդրահարույց չէ ընդհանրապես: Ավելի տարածված խնդիր է լիցքավորիչների չաշխատելը, ինչի մասին հայտնել է հարցվածների 27%-ը, իսկ 5%-ը նշել է, որ դա հաճախ է պատահում:

Ռեգո Ինշուրանս

Ավելի քան 50%-ը նաև լիովին համաձայն է լիցքավորման համար վճարել քարտով՝ յուրաքանչյուր լիցքավորման ցանցի համար հատուկ հավելված ներբեռնելու փոխարեն: Սա համակարգային մոտեցում է պահանջում, մինչդեռ լիցքավորման մատակարարները ներկայումս ավելի շատ կցանկանային պարզապես աշխատել հավելվածով:

Նորվեգիայում շուտով էլեկտրոմոբիլները կզբաղեցնեն երթևեկի մեծամասնությունը: Այդ ցուցանիշով Նորվեգիան հավակնում է դառնալ առաջինն աշխարհում: Նոյեմբերին EV-ները զբաղեցրել են նոր ավտոմեքենաների շուկայի 94% մասնաբաժինը: Այս տարի այնտեղ ամենավաճառվող մեքենաները եղել են Tesla Model Y-ը, որին հաջորդում է Model 3-ը:

Չինաստանը նաև տունն է աշխարհի ամենաարդյունավետ էլեկտրասարքավորումների արտադրողներից մի քանիսի, որոնք այժմ փորձում են ընդլայնել իրենց վաճառքները ՉԺՀ-ից դուրս՝ դեպի Եվրոպա և ԱՄՆ, թեև ներմուծման նոր մաքսատուրքերը որոշակիորեն ազդել են նրանց ծրագրերի վրա:

ԱՄՆ-ում էլեկտրոմոբլիների վաճառքը նույնպես աճի միտում ունի: Այդ է վկայում վաճառքի ռեկորդը 3-րդ եռամսյակում, որը 2-րդի համեմատ արձանագրել է 5% բարելավում: Ըստ Cox Automotive-ի կողմից ներկայացված տվյալների՝ էլեկտրական մեքենաները կազմել են նախորդ եռամսյակում բոլոր նոր ավտոմեքենաների վաճառքի 8.9%-ը: Մեկ այլ զեկույցում ասվում է, որ ոչ plug-in հիբրիդներն արձանագրել են վաճառքի զգալի աճ և օգնել փոխհատուցել EV-ների մի փոքր ավելի ցածր մասնաբաժինը թեթև տրանսպորտային միջոցների ամբողջ շուկայում:

Էլեկտրական ավտոմեքենաների սեփականատերերը կարծես իսկապես սիրում են իրենց փոխադրամիջոցները, նույնիսկ որ դրանք կատարյալ չեն: Rivian-ը հուսալիության առումով վերջին տեղում է սպառողների հաշվետվությունների վերջին հետազոտության արդյունքներով, սակայն սեփականատերերի բավարարվածության համատեքստում առաջինն է: Նախկինում այս տեղը զբաղեցնում էր Tesla-ն:

Համաձայն Consumer Reports-ի մեկ այլ հարցման՝ ոչ միացված հիբրիդները և ներքին այրման շարժիչով աշխատող մեքենաները դեռևս ապահովում են սեփականատերերին ամենաբարձր գոհունակությունը: Այնուամենայնիվ, էլեկտրոմոբիլներն այս առումով դեռ ավելի լավն են, քան PHEV-ները:

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է Կասկո ապահովագրություն՝ սկսած 40,000 դրամից։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87